Դժգոհություն եմ հայտնել` ծրագրերը պատշաճ տեմպով առաջ չեն գնում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում հայտարարեց, թե դժգոհ է մի շարք ծրագրերի իրականացման տեմպերից։
Վարչապետը որպես օրինակ է մատնանշեց «խելացի անասնագոմերի» ծրագիրը. «Վայոց ձոր կատարած վերջին այցի ընթացքում մարզպետարանում ունեցած քննարկման ժամանակ Վայոց ձորի օրինակով արձանագրեցինք, որ, այնուամենայնիվ, շատ դանդաղ, բայց այդ մեխանիզմը սկսել է աշխատել»։

Փաշինյանի խսքով՝ այդ մարզում կաթի արտադրության «մի շատ տեսանելի հատված» իրականացվում է խելացի անասնագոմերում։

Վարչապետը հավելեց, որ երբեմն ծրագրերի շուրջ բյուրոկրատական քաշքշուկները շատ են. «Անհատները, որ որոշակի սահմանափակումներ ունեն խորհրդատվական աջակցության դիմելու հարցում, մեր խորհրդատվության կարիքն ունեն։ Մենք պետք է մեր ծրագրերը պարզեցնենք պոտենցիալ շահառուների համար, մյուս կողմերից էլ խորհրդատվական աջակցության գործուն օղակներ ստեղծենք, որ ծրագրերն առաջ գնան»։

Մանրամասները՝ տեսանյութում։