«Ռոսսելխոզնադզոր»-ի հետ խնդրի լուծման համար իրավական ճանապարհով ևս նախատեսում ենք առաջ գնալ․ Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.11.2026 | 13:13
Հրապարակվել են նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները
22.11.2026 | 12:59
Հայաստանն ու Իրանը քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հեռանկարները
22.11.2026 | 12:13
Փաշինյանը հանդիպել է Digitec 2026-ին մասնակցող ՏՏ ընկերությունների ղեկավարների հետ
22.11.2026 | 11:57
Թրամփը լուսանկար է հրապարակել Պուտինի հետ և կրկին նրան իր ընկերն անվանել
22.11.2026 | 11:45
Հայաստանն ու Լիբանանը պետք է շարունակեն ամրապնդել քաղաքական երկխոսությունը․ Փաշինյանի ուղերձը
22.11.2026 | 11:18
Նոյեմբերի 22-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մի շարք հասցեներում ջուր չի լինի
22.11.2026 | 10:58
Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում, հանրապետության մի շարք շրջաններում՝ անձրև
22.11.2026 | 10:42
Նոյեմբերի 22-ին Մեղրի քաղաքի և Արարատ գյուղի մի շարք հասցեներում ջուր չի լինի
22.11.2026 | 10:12
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
22.11.2026 | 01:11
Սերգեյ Ջանջոյան. «Դենիս Ջորկաեֆն արդեն հասցրել է իր իսկ հայտարարած սկզբունքներին դեմ գնալ»
21.11.2026 | 23:51
Դենիս Ջորկաեֆ. «Տեղափոխվում եմ Հայաստան, սովորում եմ հայերեն»
21.11.2026 | 21:28
Դենիս Ջորկաեֆը` ՀՖՖ նախագահի թեկնածու
21.11.2026 | 20:05
3,1 միլիոնի շուրջ կասկածներ․ ինչպե՞ս են հաշվում բնակչության թիվը․ ԱՉՔԻ ՏԱԿ
21.11.2026 | 19:41
GTA VI-ն ռեկորդային վաճառք է գրանցել՝ մեկ օրում ապահովելով 3,79 միլիարդ դոլարի եկամուտ
21.11.2026 | 19:12
Քննարկվել են Հայաստան-Մալթա հարաբերությունների հետագա խորացման հարցեր
Բոլորը

Գործադիրը լրացումներ ու փոփոխություններ է առաջարկում «Հավատարմագրման մասին» օրենքում ու Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում: ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշել է, որ փաթեթը մշակվել է ԵՄ Թվինինգ ծրագրի շրջանակում. նպատակն է բարեփոխել ՀՀ հավատարմագրման և որակի ենթակառուցվածքների համակարգը: Օրենսդրական դաշտը համապատասխանեցվում է ԵՄ և ԵԱՏՄ օրենսդրական կարգավորումներին: ՀՀ հավատարմագրման ազգային մարմինը կդառնա Եվրոպական հավատարմագրման մարմինների ասոցիացիայի անդամ: Դրանով Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված մարմինների, այսինքն՝ լաբորատորիաների և նմանատիպ այլ կազմակերպությունների տված համապատասխանության փաստաթղթերը կընդունվեն ԵՄ և ԵԱՏՄ կազմակերպությունների կողմից: Նախատեսվում է կարգավորել հավատարմագրման ոլորտում սահմանված հիմնական հասկացությունները:

«Պարոն Քերոբյան չեմ կիսում Ձեր տեսակետը, որ ասում եք՝ 1 տոկոս է կաթնամթերքի արտահանումը և դրա մասին շատ չանհանգստանանք ․ ի վերջո, այդ մեկ տոկոսներով է ձևավորվում 100 տոկոսը»,- դիմելով էկոնոմիկային նախարարին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Թադևոս Ավետիսյանը։
Պատգամավորի խոսքով՝ որպեսզի տնտեսվարողները խնդրի չբախվեն, չհասնեն ահմանին ու պարզեն, որ չեն կարող իրենց ապրանքն արտահանել, նախարարությունը պետք է կանխարգելման աշխատանքներ տանի՝ վաղ գնահատելով ռիսկերը։

Քերոբյանը վստահեցրեց, որ այն ապրանքները, որոնք ճանապարհին են եղել, տեղ են հասել, քանի որ ապրիլի 5-ից է սկսել գործել «Ռոսսելխոզնադզորի»՝ Հայաստանից Ռուսաստան կաթնամթերքի արտահանման արգելքի որոշումը։

Մենք աշխատում ենք «Ռոսսելխոզնադզորի» հետ, որպեսզի լուծենք հարցը առանց իրավական ճանապարհով առաջ գնալու, խնդրի լուծման համար իրավական ճանապարհով ևս նախատեսում ենք առաջ գնալ»։

Մանրամասները՝ տեսանյութում։