Հոկայդո կղզու հյուսիսում տագնապ է հայտարարվել Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռի արձակումից հետո

Լուրեր

16.09.2026 | 00:14
Կռվախնձոր դարձած դուռն ու արտահերթ ընտրությունների նախերգանքը․ Գյումրիի ավագանու նիստը լարվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 23:30
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
15.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.09.2026 | 23:07
ԶՈՒ ԳՇ պետը գիշերային ժամերին անակնկալ ստուգայց է կատարել մի շարք զորամասեր
15.09.2026 | 23:00
Թրամփը հայտարարել է, որ TRIPP-ը մեծ առավելություն է տալիս Թեհրանի հետ հարաբերություններում․ The Hill
15.09.2026 | 22:42
Պուտինի մերձավոր ռուս օլիգարխ Կրեմլյովը վճարել է Թրամփի որդու հարսանիքի ծախսերի մի մասը. ProPublica-ի հետաքննությունը
15.09.2026 | 22:27
Արարատ Միրզոյանը հասարակական խորհրդի նիստում ներկայացրել է արտաքին քաղաքականության առաջնահերթությունները
15.09.2026 | 22:23
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Մոլդովայի հետ
15.09.2026 | 22:12
«Մարդը պետք է գերակա լինի ԱԲ-ի նկատմամբ»․ Microsoft-ը վարքագծի կանոնագրքի նախագիծ է հրապարակել
15.09.2026 | 21:59
Սպիտակ էջեր չկան․ պատասխան Հաջիևի հեգնանքին՝ Մատենադարանի բնօրինակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 21:45
Եվրոպան Հայաստանին ցույց տվեց, որ կարող է լինել հուսալի գործընկեր՝ ոչ միայն խոսքով․ Բոգդան Զդրոևսկին՝ ԵԽ-ում քվեարկության մասին
15.09.2026 | 21:38
Ֆրանսիան ԵՄ-ում լոբբինգ է անում Ալիշեր Ուսմանովի դեմ պատժամիջոցները չեղարկելու համար՝ որպես Ադրբեջանում պահվող ֆրանսիացի քաղաքացիների ազատ արձակման գործարքի մաս․ FT
15.09.2026 | 21:24
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները
15.09.2026 | 21:11
Ալիևը Եվրախորհրդարանը «կոռուպցիոներների որջ» է անվանել ու եվրոպական կառույցներին մեղադրել ՀՀ-ին աջակցելու մեջ
15.09.2026 | 21:00
Սարսափելի է՝ օտարերկրյա դիվանագետները էթնիկ զտումը նորմալացրին․ ՀՀ-ն պիտի բողոք ներկայացնի այդ երկրներին․ Հայկ Խանումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ, հաղորդում է AP լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Հարավային Կորեայի զինված ուժերի միացյալ շտաբին։

Ավելի ուշ, Yonhap գործակալությունը, կրկին հղում անելով հարավկորեացի զինվորականներին, հավելել է, որ ԿԺԴՀ-ն, ըստ երևույթին, փորձարկում է նոր հրթիռ, հնարավոր է՝ պինդ վառելանյութով, միջին կամ մեծ հեռահարության, գրում է DW-ի ռուսական ծառայությունը: Ճապոնիայի կառավարությունը տեղական ժամանակով առավոտյան ժամը մոտ 8-ին Հոկայդո կղզու հյուսիսի բնակիչներին հորդորել է մտնել ապաստարաններ. անվտանգության համակարգը կանխատեսել էր, որ ԿԺԴՀ-ի հրթիռը կարող է ընկնել կղզու վրա կամ դրա մոտակայքում:

Կարճ ժամանակ անց տագնապի ազդանշանը չեղարկվել է. Տոկիոյում հայտնել են, որ կանխատեսումը սխալ էր, և հյուսիսկորեական հրթիռն ընկել է ծովը։ Վարչապետ Ֆումիո Կիսիդան հայտարարել է Ճապոնիայի ազգային անվտանգության խորհրդի նիստ գումարելու պլանների մասին՝ կապված արձակման հետ:

Երկուշաբթի օրը՝ ապրիլի 10-ին, Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընը հանդիպում է ունեցել երկրի բարձրագույն զինվորական ղեկավարների հետ, որի ժամանակ նա խոստացել է ամրապնդել Հյուսիսային Կորեայի միջուկային զինանոցը ավելի «գործնական և հարձակողական» ձևով՝ հակառակորդների «խելահեղ» զորավարժությունների ֆոնին։

 

Տաթև Ֆռանգյան