Ոստիկանությունը Սուրբ Զատիկին սահմանափակել է Երուսաղեմում հավատացյալների թիվը

Լուրեր

19.11.2026 | 23:55
ՀՖՖ նախագահի ընտրություններում Գևորգ Ղազարյանի թեկնածությունն առաջադրել է «Շիրակը»
19.11.2026 | 23:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
19.11.2026 | 23:21
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորի երդման արարողություն
19.11.2026 | 23:14
Ինչու է Ղարաբաղից տեղահանվածների նոր կենսաչափական փաստաթղթերում ծննդյան վայր նշվում «Ադրբեջան». ՄՔԾ-ի պարզաբանումը
19.11.2026 | 22:53
Կանադայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք կսահմանվի
19.11.2026 | 22:38
ԲԸՏՄ-ն Երևանում կասեցրել է առանց ՇՄԱԳ-ի դրական եզրակացության իրականացվող յուղերի վերամշակումը
19.11.2026 | 22:24
Anthropic-ը IPO-ի միջոցով ռեկորդային 81 միլիարդ դոլար է ներգրավել․ ընկերության արժեքը գնահատվել է շուրջ 1,5 տրիլիոն դոլար
19.11.2026 | 22:10
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.11.2026 | 21:55
Մասկը կարեկցանք է հայտնել Ուկրաինայում կռվող ռուսաստանցի զինվորների նկատմամբ
19.11.2026 | 21:43
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները
19.11.2026 | 21:29
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ՄԱԿ-ի նախարարական համաժողովում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ»-ի և «ԹՐԻՓՓ»-ի նշանակությունը Հարավային Կովկասի համար
19.11.2026 | 21:15
Այո՛, ես ամեն օր քաղաքական հայտ եմ ներկայացնում․ ես քաղաքական գործիչ եմ․ Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 21:09
ՌԴ-ի ու Վրաստանի հատուկ ներկայացուցիչները հանդիպել են Մինսկում
19.11.2026 | 20:58
Եվրահանձնաժողովը խոշոր կիբերհարձակման է ենթարկվել
19.11.2026 | 20:44
ԵՄ-ն ընդունում է Հայաստանի եվրոպական ձգտումները, որոնք հանդիսանում են երկրի ռազմավարական ժողովրդավարական ընտրությունը
Բոլորը

Եկեղեցու առաջնորդները հայտնել են, որ իսրայելական ոստիկանությունը չափազանց խիստ սահմանափակումներ է մտցրել ուղղափառ հավատացյալների նկատմամբ, ովքեր պատրաստվում են Զատիկի տոնին այցելել Երուսաղեմի Սուրբ գերեզմանի եկեղեցի, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Նրանց տվյալներով՝ անցյալ տարի տաճարում Սուրբ կրակի բարձրացման արարողությանը ներկա է եղել մոտ 10 հազար մարդ, այս տարի նրանց թիվը սահմանափակվել է 1800-ով։ Արևելյան Երուսաղեմի անվտանգության համար պատասխանատու ոստիկանությունը, որտեղ գտնվում է սրբավայրը, ասում է, որ սահմանափակումներ մտցնելով՝ ապահովում են հավատացյալների անվտանգությունը։  Ծեծկռտուքը հասել է նրան, որ եկեղեցու որոշ պաշտոնյաներ հորդորել են ուխտավորներին պարզապես անտեսել այդ սահմանափակումները:

«Մենք արարողություն կանցկացնենք և կհրավիրենք բոլորին, ովքեր ցանկանում են խոնարհվել մեզ հետ», – չորեքշաբթի ասել է Հույն ուղղափառ եկեղեցու վարդապետ Մաթեոս Սիոպսիսը։ Ասուլիսին ներկա էին վեց քրիստոնեական դավանանքների ներկայացուցիչներ, որոնք ղեկավարում են սրբավայրը՝ հայ, հույն ուղղափառ, կաթոլիկ, ղպտի, սիրիացի և եթովպացի:

«Մեր մտադրությունները հստակ հայտնելով՝ մենք իշխանություններին թույլ ենք տալիս գործել իրենց հայեցողությամբ: Մենք ծառայությունը կանցկացնենք ինչպես միշտ և դա անելու ենք խաղաղ պայմաններում»,- հավելել է նա:

Անցյալ տարի սոցիալական ցանցերում  տեսանյութեր էին հայտնվել, որտեղ երևում էր, թե ինչպես է ծեծկռտուք գրանցվել հավատացյալների ու սպաների հետ, որոնք  թույլ չեն տվել նրանց տաճար մտնել:

Տաթև Ֆռանգյան