Նամակը փոստատարը չի բերում, զանգում ասում են՝ նամակ ունեք, եկեք տարեք․ Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Մատուցվող փոստային ծառայությունները նախատեսվում է համապատասխանեցնել միջազգայնորեն ընդունված չափանիշներին։ Այս մասին հայտարարեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը՝ առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««Փոստային կապի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Փաստաթղթերի հատուկ առաքման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական նախաձեռնությունը:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը նշեց, որ ոլորտից դժգոհություններ կան․ Քաղաքացիները դժգոհում են, որ ամակը փոստատարը չի բերում, զանգում ասում են՝ նամակ ունեք, եկեք վերցրեք․ փաստացի փոստային ծառայության իմաստի խեղաթյուրում է տեղի ունենում։

Հարցին պատասխանելով՝ Դավիթ Սահակյանը նշեց, որ այդպիսի դժգոհությունները հայտնի են նաև իրենց․ Մենք «Հայփոստի» հետ աշխատում ենք, փորձում ենք կանոնակարգել և կարգավորել այդ խնդիրը։

Նախարարի խոսքով, քանի որ փոստարկղեր այլևս չկան, խնդիր է առաջանում փոստատարների աշխատանքի և բնակիչների տանը չլինելու հետ կապված։

Մանրամասները՝ տեսանյութում։