Բաքվի նյարդային արձագանքը՝ Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարությանը

Լուրեր

13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
13.09.2026 | 11:02
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
Բոլորը

Ադրբեջանի ԱԳՆ-ն հերթական հակաֆրանսիական հայտարարությունն է տարածել։ Այս անգամ առիթը Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարությունն է ապրիլի 11-ին ՀՀ Տեղ բնակավայրի ուղղությամբ ադրբեջանական զինված սադրանքի վերաբերյալ։

«Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության ապրիլի 12-ի հայտարարությունը ի պաշտպանություն Հայաստանի՝ կապված ապրիլի 11-ին հայ-ադրբեջանական սահմանին «հայկական կողմի սադրանքի հետ», իրականությանը չի համապատասխանում»,- ասվում է հայտարարության մեջ։ Նշվում է, որ «Ֆրանսիան զրպարտչական արշավ է իրականացնում Ադրբեջանի դեմ և հերթական անգամ այդ անարդար դիրքորոշումը դրսևորվել է»։ Պաշտոնական Բաքվին դուր չի եկել Փարիզի ընդգծումը Հայաստանի տարածքային ամբողջականությունը հարգելու անհրաժեշտության վերաբերյալ։

«Մենք կոչ ենք անում ֆրանսիական կողմին զերծ մնալ նման հայտարարություններից, որոնք դրդում են Հայաստանին հետագա «սադրանքների և սատարում ռևանշիստական ​​ուժերին»», – ասվում է Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի ԱԳՆ-ն իր «խոր մտահոգությունն էր հայտնել ապրիլի 11-ին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին, հայկական տարածքում Տեղ բնակավայրի մոտ տեղի ունեցած բռնության կապակցությամբ։

Սա հիշեցնում է, որ սահմանի սահմանազատումը պետք է իրականացվի բացառապես բանակցությունների միջոցով և կողմերին կոչ ենք անում շարունակել ջանքերն այդ ուղղությամբ։ Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը և շփման գծի հայկական կողմի օկուպացված դիրքերից ադրբեջանական ուժերի դուրսբերումը էական նշանակություն ունեն ապագա միջադեպերը կանխելու և տարածաշրջանում կայուն խաղաղության հիմքերը պահպանելու համար»,-ասվում էր հայտարարության մեջ։ Նաև նշվում էր, որ  Ֆրանսիան լիովին աջակցում է սահմանի հայկական կողմում տեղակայված EUMA (ԵՄ) դիտորդական առաքելության գործողություններին։

Էմմա Չոբանյան