Այսօր ՀՀ-ում ամենահարուստ սուբյեկտը Կառավարությունն է․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

21.04.2026 | 15:56
Ժամո եմ արել ՔՊ-ին, գնանք ման գանք, տեսնեն՝ ժողովուրդն ում է սիրում․ Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.04.2026 | 15:46
Պետությանը պատճառված 326 մլն դրամի վնասը վերականգնվել է․ ՔԿ
21.04.2026 | 15:42
Վաղը չէ մյուս օրը ժամը 12:00-ին սպասելու եմ. Մեսրոպ Մանուկյանը` ՔՊ-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.04.2026 | 15:37
Մագյարը կդադարեցնի ՄՔԴ-ից Հունգարիայի դուրս գալու գործընթացը և կկատարի Նեթանյահուին կալանավորելու օրդերը
21.04.2026 | 15:28
«Սիլ-Մաազա»-ին պատկանող 2 արտադրատեսակների արտադրությունը կասեցվել է
21.04.2026 | 15:20
Իրանը զգուշացրել է՝ «վճռական պատասխան» կտա ցանկացած նոր ռազմական գործողության
21.04.2026 | 15:10
Փաշինյանը՝ Արցախ վերադարձի թեման փակելու մասին // ԵՄ-ն ՀՀ առաքելություն ուղարկելու հարցը կքննարկի․ ԼՈՒՐԵՐ
21.04.2026 | 15:07
Վարչապետն ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչին
21.04.2026 | 15:01
Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքին
21.04.2026 | 14:50
Մագյարը սպառնացել է պաշտոնանկ անել Հունգարիայի նախագահին, եթե նա հրաժարական չտա
21.04.2026 | 14:41
ԵՄ ԱԳ նախարարները հաստատել են Հայաստանում ռուսական հիբրիդային սպառնալիքների դեմ նոր առաքելության տեղակայումը
21.04.2026 | 14:33
Հայտնի է առաջին ակումբը, որը կլքի Պրեմիեր լիգան
21.04.2026 | 14:22
Տիգրան Խաչատրյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են Մակրոնի այցին ընդառաջ երկկողմ օրակարգը
21.04.2026 | 14:16
Իրանական ոչ մի պատվիրակություն դեռևս չի մեկնել Իսլամաբադ․ Իրանի պետական ​​հեռուստատեսություն
21.04.2026 | 14:05
Ռուսաստանի հավաքականում խաղացած ֆուտբոլիստը կհամալրի Հայաստանի հավաքականը
Բոլորը

2022-ին մենք 2018-ի համեմատ պետական բյուջեի եկամտային մասը ավելի քան 2 մլրդ դոլարով ավելացրել ենք, դուք պատկերացնո՞ւմ եք, թե սա ինչ թիվ է, նման թիվ կռուպցիայի պայմաններում, նման բյուջետային աճ չի կարող լինել: Այս մասին այսօր ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա հիշեցրեց, որ ժամանակին ասել է, որ ավիացիայի ոլորտը չի զարգանում կոռուպցիայի պատճառով. «Որովհետև կոռուպցիոն հայտնի շրջանակները, շրջանառվող լուրերի համաձայն, ամեն ռեյսում ունեն փայեր և այլն:

2022-ի ընթացքում Հայաստանում ավելի քան 500 աշխատատեղ է բացվել ավիացիայի ոլորտում: 2022-ին հայկական ավիաընկերությունները 900 հազար ուղևոր են փոխադրել: Այսօր «Զվարթնոցը» աշխատում է իր հնարավորությունների եզրին, որովհետև այնքան ինքնաթիռներ են թռչում և վայրեջք կատարում, որ արդեն խնդիր է այդքան ուղևորներին սպասարկելը:

Բա եթե համակարգային կոռուպցիա կա, նախ՝ էդ ո՞ւմ դեմ ենք պայքարում, չէինք պայքարի։

Եվ երկրորդը՝ 500 կմ ճանապարհ, 500 դպրոց ու մանկապարտեզ, աշխատավարձերի կրկնապատկում․․․

Կոռումպացված երկրի զինվորը պետք է 150 հազար դրամ աշխատավարձ ստանար: Չկոռումպացված երկրի զինվորը պետք է 400 հազար ստանա, իր նախորդ աշխատավարձից կրկնապատիկ: Բա ինչի՞ հաշվին ենք ավելացնում էդ ծախսերը, որովհետև եթե կոռուպցիա լիներ, չէինք կարողանա ավելացնել:
Թոշակներն ավելացնում ենք, աշխատավարձն ավելացնում ենք, կապիտալ բյուջեն ավելացնում ենք, ամեն ինչն ավելացնում ենք, ինչի՞ հաշվին»,-հայտարարեց Փաշինյանը:
Վարչապետը պնդեց, որ Հայաստանում համակարգային կոռուպցիա չկա, ինչը չի նշանակում, որ կոռուպցիոն երևույթներ չկան:

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ հիմա ամենահարուստ սուբյեկտը ՀՀ կառավարությունն է, ինչպես ցանկացած նորմալ երկրում, իսկ ժամանակին եղել են մարդիկ, որոնց հարստությունը համեմատելի են եղել պետության հարստության հետ. «Այսօր դա շատ հեռու անցյալում է:

Մանրամասները՝ տեսանյութում։