ՌԴ ԱԳՆ-ն Հայաստանից պաշտոնական բացատրություն է պահանջել ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցելու վերաբերյալ

Լուրեր

25.07.2026 | 19:46
Համբուրգ․ Էլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.07.2026 | 19:45
Ավարտվել է Հայաստանի 2026-ի երիտասարդների առաջնությունը. հայտնի են հաղթողները
25.07.2026 | 19:41
Տոկաևը Պուտինին առաջարկել է «սառեցնել» Ուկրաինայի հետ պատերազմը
25.07.2026 | 19:11
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
25.07.2026 | 18:58
Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել բազմահազարանոց ուսանողական բողոքի ցույցերից հետո
25.07.2026 | 18:35
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է բանակային զորամիավորման ջոկերի հրամանատարներին և դիրքերի ավագներին
25.07.2026 | 18:12
Փաշինյանը և Մակրոնը քննարկել են քննարկել են Հայաստան–Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին վերաբերող հարցեր
25.07.2026 | 17:59
Ուրուգվայում քննարկվել են COP17-ին առնչվող հարցեր
25.07.2026 | 17:45
Երկրաշարժ՝ Վրաստանում. այն զգացվել է նաև Հայաստանում
25.07.2026 | 17:32
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
25.07.2026 | 16:59
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
25.07.2026 | 16:42
Թեհրանն առաջարկում է ավելացնել Հայաստան գազի արտահանման ծավալները
25.07.2026 | 16:30
Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում
25.07.2026 | 15:55
Իրանի և Ղրղզստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի շուրջ
25.07.2026 | 15:37
Հանրապետությունում հրդեհավտանգ իրավիճակ է. ՆԳՆ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոնները
Բոլորը

Ռուսաստանը Հայաստանից պաշտոնական բացատրություն է պահանջել ՆԱՏՕ-ի երկրների հետ համատեղ զորավարժություններին հայկական կողմի մասնակցության վերաբերյալ հստակեցման խնդրանքով։ Այս մասին իր ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մենք պաշտոնական բացատրություն ենք պահանջել մեր հայ գործընկերներից ՆԱՏՕ-ական վարժանքներին մասնակցելու վերաբերյալ։ Մենք կորոշենք մեր արձագանքը պատասխանը ստանալուց հետո»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։

Նրա խոսքով՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում իր տարածքում զորավարժություններ անցկացնելու շուրջ հայկական կողմի մերժումը Մոսկվայի ափսոսանքն է հարուցում: Ըստ Զախարովայի՝ այս որոշումը չի նպաստում տարածաշրջանային անվտանգության ամրապնդմանը։

Հիշեցնենք՝ Ապրիլի 6-ին Պենտագոնի կայքում «Defender 2023» բազմազգ զորավարժության մասին հաղորդագրության մեջ մասնակից երկրների ցուցակում նշված է եղել նաև Հայաստանի անունը: Որոշ ժամանակ անց, սակայն, ԱՄՆ պաշտպանական գերատեսչությունը խմբագրել էր հաղորդագրությունը, և Հայաստանի անունը հանվել էր մասնակիցների ցանկից:

 

Պարզաբանում ստանալու համար «Արմենպրես»-ը դիմել էր ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արամ Թորոսյանին։

Հարց. Երեկ ԱՄՆ պաշտպանական գերատեսչության կայքում «Defender 2023» բազմազգ զորավարժության մասին հաղորդագրության մեջ մասնակից երկրների ցուցակում նշված էր նաև Հայաստանը: Որոշ ժամանակ անց Պենտագոնը խմբագրեց հաղորդագրությունը, և Հայաստանն այլևս մասնակիցների ցանկում ներառված չէր: Վերջիվերջո, ՀՀ ԶՈւ-ն մասնակցելո՞ւ է այդ զորավարժությանը:

Պատասխան․ ՀՀ պաշտպանության նախարարությունը ընթացիկ տարում պլանավորում է մասնակցել Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի հրամանատարության կողմից կազմակերպվող 2 այլ զորավարժությունների՝ KFOR (Կոսովոյի ուժեր) և Saber Junction (Միաձուլված սուր) զորավարժություններին: