Ադրբեջանում քաղաքական կազմակերպությունները դատապարտել են կրոնական ակտիվիստների զանգվածային ձերբակալությունները

Լուրեր

23.11.2026 | 02:06
Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է «Ինտերի»՝ 4:4 հաշվով ավարտված խաղին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2026 | 22:27
Սյունիքում մեքենաներ են արգելափակվել․ փրկարարներն օգնություն են ցուցաբերում
22.11.2026 | 21:17
Հայաստանի էներգահամակարգը հարևան մյուս երկու երկրների համակարգերին ինտեգրելը ՀԷՑ-ի հետ կապելը մանիպուլյացիա է․ Ռոմանոս Պետրոսյան
22.11.2026 | 21:01
Փակ և դժվարանցանելի ճանապարհներ Հայաստանում․ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է
22.11.2026 | 20:00
Շինաղբի սարեր Հայաստանի ձորերում․ կառուցապատման բումի անտեսված ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
22.11.2026 | 19:25
COP31-ի մասնակիցներին չի հաջողվել համաձայնեցնել եզրափակիչ հայտարարությունը․ համաժողովն ավարտվել է սկանդալով
22.11.2026 | 18:54
Արթուր Հարությունյանը ԿԸՀ դատարկ հայտարարագիր է ներկայացրել
22.11.2026 | 18:31
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մի շարք հասցեներում ջրանջատում կլինի
22.11.2026 | 18:13
Ֆրանսիայում տասնյակ հազարավոր մարդիկ կրկին դուրս են եկել բողոքի ցույցերի
22.11.2026 | 17:52
Հայաստանի մի շարք շրջաններում ձյուն և ձնախառն անձրև է տեղում
22.11.2026 | 17:32
Պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանն այցելել է զորամասեր և ամրացված շրջաններ
22.11.2026 | 17:11
Դատարանը մերժել է Վալերիյ Օսիպյանից պետության նվիրած բնակարանը բռնագանձելու՝ Դատախազության պահանջը
22.11.2026 | 16:34
Ռազմական ոստիկանությունը կուժեղացնի պայքարը քրեական ենթամշակույթի և արատավոր բարքերի դեմ
22.11.2026 | 15:59
Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ․ ՓԾ
22.11.2026 | 15:13
Նոյեմբերի 22-ին Դավթաշենի 4-րդ թաղամասում ջուր չի լինի
Բոլորը

Ադրբեջանում  «Մուսուլմանական միասնություն» և «Ժողովրդավարություն 18» շարժումը համատեղ հայտարարություն են տարածել՝ դատապարտելով երկրում կրոնական ակտվիստների ու գործիչների զանգվածային ձերբակալությունները ու պահանջել ազատ արձակել նրանց։ Հայտարարության մեջ ասվում է, որ հավատացյալների նկատմամբ բռնաճնշումների մասին տեղեկատվություն հանրությանը չի հասնում, իսկ նման դեպքերի թիվն աճում է։

«Վերջին երեք ամսվա ընթացքում ձերբակալվել են «Մահմեդական միասնություն» շարժման 27 անդամ, 16 կրոնական գործիչ էլ կալանավորվել է։ Շարժման 6 անդամ ենթարկվել է վարչական կալանքի, իսկ վարչական կալանքից ազատված Նիզամի Ահմեդը կրկին ձերբակալվել է, նրա դեմ քրեական գործ է հարուցվել»,- ասվում է հայտարարության մեջ։

Հավելենք, որ վերջին շրջանում Ադրբեջանում Իրանի հետ հարաբերությունների լարվածության պատճառով շարունակվում են կրոնական ակտվիստների ու գործիչների զանգվածային ձերբակալությունները։ Որոշ տվյալներով՝ ձերբակալվածների թիվը շուրջ 400 է։  Իշխանամետ ու քարոզչական լրատվամիջոցներում այս ձերբակալությունները ներկայացվում են որպես «Իրանի լրտեսական ցանցի» բացահայտում։

Էմմա Չոբանյան