Իրաքը ԱՄՆ դատարանից պահանջում է կիրառել Թուրքիայի դեմ Քուրդիստանից նավթի արտահանման մասով արբիտրաժի վճիռը

Լուրեր

13.04.2026 | 14:16
Investor’s day. Ամերիաբանկի նախագիծը ներդրումների մասին՝ ներդրողների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.04.2026 | 14:11
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Պետեր Մագյարին Հունգարիայի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
13.04.2026 | 14:10
Գրանցվել է 513 դեպք, որից 181-ը՝ արտակարգ․ Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
13.04.2026 | 14:01
Նավթի գները բարձրացել են Իրանի նավահանգիստները շրջափակելու՝ Թրամփի որոշումից հետո
13.04.2026 | 13:53
Աշխարհի գավաթ․ Հայ սամբիստները նվաճել են 12 մեդալ
13.04.2026 | 13:47
ՌԴ-ում վերսկսել են «Ջերմուկ» հանքային ջրի հետ կապված քրեական գործը
13.04.2026 | 13:44
Թրամփը հայտարարել է, թե իրեն չի հետաքրքրում՝ արդյո՞ք Իրանը կվերադառնա բանակցություններին
13.04.2026 | 13:36
Գերբնակեցվածություն, ոչ բավարար պայմաններ և բուժառուների իրավունքների հետ կապված խնդիրներ․ ինչ է արձանագրել ՄԻՊ-ը  Արմաշի առողջության կենտրոնում 
13.04.2026 | 13:27
Իրանի ԶՈՒ-ն ԱՄՆ-ի ծովային շրջափակումն «անօրինական» և «ծովահենություն» է անվանել
13.04.2026 | 13:19
Հայաստանը դարձել է AIPS-ի լիիրավ անդամ․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
13.04.2026 | 13:10
Վստահեցնում էին, որ հարաբերությունների նորմալացման դրական վերաբերմունք կա Ադրբեջանի հասարակությունում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.04.2026 | 13:02
Տարածվող լուսանկարը կեղծ է․ Փաշինյանը չի եղել իրական լուսանկարում
13.04.2026 | 12:54
Հունգարիան վերադառնում է եվրոպական ուղի. եվրոպացի առաջնորդները շնորհավորում են Պետեր Մագյարին
13.04.2026 | 12:49
Ապաշրջափակման գործընթացն առկախված է նաև հայկական կողմից աշխատանքներ չկատարելու պատճառով․ Մելիքսեթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.04.2026 | 12:43
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը Եվրոպայի առաջնությունում
Բոլորը

Ըստ դատարան ներկայացված փաստաթղթերի՝ Իրաքը դիմել է ԱՄՆ դաշնային դատարան՝ Թուրքիայի դեմ ընդունված  արբիտրաժային վճիռը կիրառելու համար՝ կապված իրաքյան նավթի արտահանման հետ, գրում է Reuters-ը։

Հավելենք, որ նախորդ ամիս Միջազգային Առևտրի պալատի (ICC) արբիտրաժային որոշման համաձայն՝ Իրաքը փոխհատուցում է ստացել այն գործով, որում Բաղդադը մեղադրում էր Անկարային՝ 2014-2018 թվականներին Քրդական տարածաշրջանային կառավարությանը առանց պաշտոնական Բաղդադի համաձայնության նավթի արտահանում թույլ տալու համար։

Հայցը ներկայացվել է ԱՄՆ Կոլումբիայի շրջանային դատարան, որով Իրաքը  դատարանից պահանջում է «Ճանաչել, հաստատել և կիրառել Արբիտրաժային տրիբունալի կողմից տրված վերջնական որոշումը»:

Իրաքի դաշնային  ու Քուրդիստանի տեղի կառավարությունը անցյալ շաբաթ ստորագրել էին  ժամանակավոր համաձայնագիր, որը թույլ կտա վերսկսել հյուսիսային նավթի արտահանումը Թուրքիայի տարածքով։

Իրաքը մարտի 25-ին հայտարարել էր, որ շահել է արբիտրաժային գործը: Գործին ծանոթ աղբյուրի համաձայն՝ դատարանը Թուրքիային  պարտավորեցրել է Իրաքին վճարել մոտ 1,5 միլիարդ դոլար՝  2014-2018 թթ.-ի համար։ Երեք օր անց Թուրքիայի էներգետիկայի նախարարը հայտարարել էր, որ արբիտրաժի որոշմամբ Անկարային ևս պետք է փոխհատուցում վճարվի։

Էմմա Չոբանյան