Պենտագոնը կրճատում է գաղտնի փաստաթղթերին հասանելիություն ունեցող անձանց թիվն արտահոսքից հետո

Լուրեր

26.02.2026 | 14:10
Ատելության խոսքի համատեքստում սեքսիզմը զգալի մաս է կազմում. Ռոբերտո Օլլա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.02.2026 | 14:00
Անկարան ու Մոսկվան քննարկել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացը
26.02.2026 | 13:51
Ես մեղադրանքը չեմ առաջադրել. Թորոսյանը` Դավիթ Սանասարյանի դեմ ցուցմունք տալու և վճռի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.02.2026 | 13:40
Վրաստանի ֆինանսական ոստիկանությունը հայ վարորդների ինչ-որ ապրանքների հետ խնդիր է տեսնում. Պապոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.02.2026 | 13:33
Կուբացի սահմանապահները կրակել են ԱՄՆ մոտորանավակի վրա, կան զոհեր
26.02.2026 | 13:22
Հայաստան է ժամանել լեգենդար մարտիկ Ֆրանսիսկո Ֆիլիոն
26.02.2026 | 13:20
Ջրային կոմիտեի նախագահի ճեպազրույցը․ ՈւՂԻՂ
26.02.2026 | 13:14
Կիսատ նախընտրական ժեստ է, ինչ-որ իմաստով ընտրակաշառքի տրամաբանությամբ արվող. Չալաբյանը՝ կենսաթոշակների բարձրացման մասին
26.02.2026 | 13:07
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
26.02.2026 | 13:05
Ատելության խոսքի քրեականացման և խոսքի ազատության քրեականացման միջև սահմանը շատ նուրբ է․ ՀՀ-ում Ֆինլանդիայի դեսպան
26.02.2026 | 12:54
Թրամփը ցանկանում է՝ մեկ ամսվա ընթացքում ավարտվի պատերազմը. Axios
26.02.2026 | 12:45
Պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ մեղադրվող նախկին քննիչի վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է դատարան
26.02.2026 | 12:34
Ընտանիքի անդամների միջև փոխանցվող մինչև 1 մլն դրամը չի հայտարարագրվի. նախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.02.2026 | 12:21
ՌԴ-ն Ուկրաինայի մի քանի շրջանների զանգվածային հարված է հասցրել
26.02.2026 | 12:12
Ռոնալդուի գոլն օգնել է «Ալ Նասրին» դառնալ առաջատար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Պենտագոնը կրճատում է գաղտնի փաստաթղթերին հասանելիություն ունեցող աշխատակիցների թիվը պաշտպանության նախարարության և ԱՄՆ հետախուզական ծառայությունների տվյալների լայնածավալ արտահոսքից հետո։ Այս մասին երեքշաբթի հայտնել է CBS հեռուստաալիքը։

Ըստ այդ տեղեկությունների՝ ապրիլի 7-ից զգալիորեն կրճատվել է այն աշխատակիցների թիվը, որոնք պարբերաբար թարմացումներ են ստանում գաղտնի տեղեկատվություն ունեցող փաստաթղթերի վերաբերյալ։ Մինչ արտահոսքը մոտ հազար մարդու հասանելի է եղել նման բնույթի տեղեկատվության։ Հստակեցվում է, որ համացանցում հայտնված փաստաթղթերը գունավոր տպագրություններ են՝ տեքստով, գրաֆիկաներով կամ քարտեզներով, որոնք, ըստ երևույթին, ծալվել են, ապա  բացվել, լուսանկարվել և տեղադրվել համացանցում։ Իրավիճակին ծանոթ պաշտոնյայի խոսքով՝ ԱՄՆ կառավարության գրասենյակների ոչ բոլոր տպիչներն ունեն գաղտնի փաստաթղթեր տպելու հնարավորություն: Սարքերը, որոնցից տպագրությունը թույլատրվում է, գրանցվում են նախքան այն սկսելը և ստանում առանձին ID: Այս ամենը հաշվի առնելով՝ հետաքննության համար ավելի հեշտ կլինի բացահայտել արտահոսքի աղբյուրը։

Ինչպես հայտնում են ամերիկյան ԶԼՄ-ները, Պենտագոնը և ԱՄՆ արդարադատության նախարարությունը հետաքննություն են սկսել՝ կապված Վաշինգտոնի և ՆԱՏՕ-ի կողմից ուկրաինական զինված ուժերին հակահարձակման նախապատրաստելու պլանների հետ կապված գաղտնի փաստաթղթերի արտահոսքի հետ։ Զենքի մատակարարման ժամանակացույցի և զորքերի քանակի վերաբերյալ տվյալներ բացահայտող բազմաթիվ նյութեր հրապարակվել են, մասնավորապես, Twitter-ում և Telegram-ում։