Իտալիայում միգրանտների հոսքի պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել

Լուրեր

14.09.2026 | 11:22
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգու 10-րդ հողամասը վերադարձվել է համայնքին
14.09.2026 | 11:11
Ձախողումներն ակնհայտ են, ակնկալում եմ՝ Աժ նախագահի հրաժարականն այս նստաշրջանի ընթացքում․ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 10:58
Բեռլինում նշվել է Հայաստանի անկախության 35-ամյակը․ ընդգծվել է ՀՀ–Գերմանիա ռազմավարական գործընկերության խորացումը
14.09.2026 | 10:46
Օմանը հետաձգել է Հորմուզի նեղուցի շուրջ Իրանի և տարածաշրջանի երկրների հետ բանակցությունները
14.09.2026 | 10:44
Չեմ պատրաստվում հրաժարական տալ, շատ տափակ հումոր էր․ Ռուբինյանը՝ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 10:35
Ռուսաստանից Հայաստան բնական գազի մատակարարումը 10 օրով կդադարեցվի
14.09.2026 | 10:21
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կրասնոդարի երկրամասի վրա․ Սոչիում հինգ մարդ է վիրավորվել
14.09.2026 | 10:16
Պատգամավորներ Լիլիթ Գալստյանի, Մեսրոպ Մանուկյանի և փաստաբան Տաթևիկ Սողոյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
14.09.2026 | 10:12
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
14.09.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
14.09.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 14-ի դրությամբ
14.09.2026 | 09:43
Պապիկյանը կրկին զորամաս է այցելել
14.09.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իտալիայի իշխանությունները երկրում արտակարգ դրություն են հայտարարել միգրանտների մեծ հոսքի պատճառով։ Երկրի առավել տուժած հարավային շրջանները 5 միլիոն եվրոյի չափով օգնություն կստանան, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։  Այդ միջոցներն, ի թիվս այլ բաների, կօգտագործվեն փախստականների ընդունման նոր կենտրոններ բացելու համար: Արտակարգ դրության ընթացքում ավելի հեշտ կլինի բացել նման կենտրոններ, բայց միևնույն ժամանակ կպարզեցվի նաև անօրինական միգրանտների արտաքսման կարգը։ Իտալիայի քաղաքացիական պաշտպանության և ծովային քաղաքականության նախարար Նելլո Մուսումեչին ասել է, որ ձեռնարկված միջոցները բավարար չեն։ Նա կոչ է արել «պատասխանատու միջամտություն» անել Եվրամիությանը՝ երկրում միգրացիոն ճգնաժամը լուծելու համար։

Պաշտոնական տվյալների համաձայն՝ տարեսկզբից արդեն Իտալիա է ժամանել ավելի քան 31 հազար անօրինական միգրանտ։ Փախստականները Թունիսից և Լիբիայից փորձում են անցնել Միջերկրական ծովով դեպի հարավային Իտալիա և Մալթա։ Հաճախ դա արվում է ծովում նավարկության համար չնախատեսված կամ գերբեռնված նավերով, ինչի հետևանքով բազմաթիվ զոհեր են գրանցվում։ Իտալիայի վարչապետ Ջորջ Մելոնին փետրվարին հայտարարել էր, որ իր կառավարությունը վճռական է դադարեցնել անօրինական միգրացիան։