Ամերիկյան փաստաթղթերի արտահոսքը ցույց է տալիս, որ Սերբիան Ուկրաինային զենք է մատակարարում․Reuters

Լուրեր

25.07.2026 | 19:46
Համբուրգ․ Էլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.07.2026 | 19:45
Ավարտվել է Հայաստանի 2026-ի երիտասարդների առաջնությունը. հայտնի են հաղթողները
25.07.2026 | 19:41
Տոկաևը Պուտինին առաջարկել է «սառեցնել» Ուկրաինայի հետ պատերազմը
25.07.2026 | 19:11
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
25.07.2026 | 18:58
Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել բազմահազարանոց ուսանողական բողոքի ցույցերից հետո
25.07.2026 | 18:35
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է բանակային զորամիավորման ջոկերի հրամանատարներին և դիրքերի ավագներին
25.07.2026 | 18:12
Փաշինյանը և Մակրոնը քննարկել են քննարկել են Հայաստան–Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին վերաբերող հարցեր
25.07.2026 | 17:59
Ուրուգվայում քննարկվել են COP17-ին առնչվող հարցեր
25.07.2026 | 17:45
Երկրաշարժ՝ Վրաստանում. այն զգացվել է նաև Հայաստանում
25.07.2026 | 17:32
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
25.07.2026 | 16:59
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
25.07.2026 | 16:42
Թեհրանն առաջարկում է ավելացնել Հայաստան գազի արտահանման ծավալները
25.07.2026 | 16:30
Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում
25.07.2026 | 15:55
Իրանի և Ղրղզստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի շուրջ
25.07.2026 | 15:37
Հանրապետությունում հրդեհավտանգ իրավիճակ է. ՆԳՆ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոնները
Բոլորը

Reuters-ի լրագրողները Պենտագոնից  արտահոսած փաստաթղթերում գտել են ապացույցներ, որ Բելգրադը պարտավորվել է Ուկրաինային զենք տրամադրել և, հնարավոր է, արդեն տրամադրել է այն, գրում է  BBC-ի ռուսական ծառայությունը։ Սերբիան միակ երկիրն է Եվրոպայում, որը հրաժարվել էր ՌԴ-ի դեմ պատժամիջոցներ կիրառել Ուկրաինա ներխուժման համար։  Լրագրողները ռազմական օգնության մասին տեղեկությունը գտել են եվրոպական կառավարությունների պատասխանների ամփոփագրում։ Ըստ փաստաթղթի՝ Սերբիան հրաժարվել է ուկրաինական ուժերի ուսուցում կազմակերպել, սակայն պարտավորվել է ուղարկել «մահաբեր օգնություն» կամ արդեն տրամադրել է այն։ Նաև ասվում է, որ Բելգրադում կա քաղաքական կամք ու ռեսուրսներ նրա համար, որ ապագայում Ուկրաինային զենք մատակարարվի։ Փաստաթուղթը թվագրված է մարտի 2-ով։

Լրատվականը գրում է, որ դա զարմանալի է, քանի որ Սերբիան վաղուց ընկալվում էր որպես Ռուսաստանի բարեկամներից մեկը համաշխարհային ասպարեզում, և երկիրը փորձում էր չեզոք դիրք գրավել ուկրաինական պատերազմի հարցում։ Կիևում ու Բելգրադում այս տեղեկությունը դեռ չեն մեկնաբանել։

 

Հիշեցնենք՝ Պենտագոնից գաղտնի փաստաթղթերի արտահոսքը տեղի էր ունեցել անցյալ շաբաթ։