Մանասյանի հավակնոտ խոստումները. նոր ՄԻՊ-ը գալիս է, որ հանդուրժողականություն հաստատի․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

10.04.2026 | 13:44
Խոշոր վթար․ 5 զոհ կա, 3 երեխա տեղափոխվել է հիվանդանոց
10.04.2026 | 13:36
Փաստաբան Ռուբեն Հակոբյանը կշարունակի մնալ տնային կալանքի տակ
10.04.2026 | 13:25
«Կրասնոդարի» ֆուտբոլիստ․ «Սպերցյանն ի զորու է խաղալ Եվրոպայի ցանկացած ակումբում»
10.04.2026 | 13:17
Քոչարյանը վերջերս ՌԴ է մեկնել. նա հրաժարվեց այցից մանրամասներ հայտնել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.04.2026 | 13:12
Միրզոյանի և Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնայի համատեղ ասուլիսը․ ՈՒՂԻՂ
10.04.2026 | 13:03
Արճիս գյուղում խանութ է այրվել
10.04.2026 | 13:01
Ովքեր կարող են ազատվել ծառայությունից․ Կառավարությունը նոր նախագիծ է ներկայացրել
10.04.2026 | 12:54
ՈՒԵՖԱ-ի ու Adidas-ի գործակցությունը կավարտվի 25 տարի անց․ Չեմպիոնների լիգայում կխաղան Nike-ի գնդակներով
10.04.2026 | 12:50
Կայացել է Միրզոյան- Ցահքնա առանձնազրույցը
10.04.2026 | 12:45
Ռուսաստանում Telegram-ի արգելափակումը հասել է գրեթե 100%-ի
10.04.2026 | 12:37
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.04.2026 | 12:29
Հայաստանի քաղհասարակության ներկայացուցիչները մեկնել են Բաքու․ տեղի կունենա հերթական երկկողմ կլոր սեղանը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.04.2026 | 12:23
ԵԱ․ Շանթ Սարգսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը՝ առաջատարների թվում
10.04.2026 | 12:19
Մելանյա Թրամփը հերքել է Էփշթեյնի հետ կապերը
10.04.2026 | 12:10
«ՀայաՔվե»-ն և «Միասնության թևեր»-ը դադարեցրին համագործակցությունը // Էստոնիան ՀՀ-ում դեսպանատուն ունի․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Ապրիլի 4-ին վիրավորանքներով ու սպառնալիքներով ընթացած Մարդու իրավունքերի և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի  նիստում ՄԻՊ թեկնածու ընտրված Անահիտ Մանասյանի թեկնածությունն այսօր քննարկվեց ԱԺ լիագումար նիստում։ Գլխավոր դատախազի գործող տեղակալին այս պաշտոնում առաջադրել է Նիկոլ Փաշինյանի ղեկավարած ՔՊԿ-ն։

Անահիտ Մանասյանը Մարդու իրավունքերի պաշտոնին հավակնում է, իր  բնութագրմամբ, «հավակնոտ ծրագրեր իրականացնելու մտադրությամբ»։ Նա պատրաստվում է իր կերպարն ու գիտելիքների ամբողջ ծավալն օգտագործել՝ ցանկալի արդյունքերի հասնելու համար։

Անահիտ Մանասյանը գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնում է շուրջ կես տարի, մինչ այս նա հինգ տարի տարբեր պաշտոններ է զբաղեցրել ՍԴ-ում։ Մանասյանը նկատում է՝ հայաստանյան հասարակությունում ատելության խոսքի մեծ մթնոլորտ կա, վստահեցնում է՝ գալիս է խնդիրները լուծելու համար։Նա երկրի թիվ մեկ ամբիոնից հայտարարում է, որ ՄԻՊ ընտրվելուց հետո ոչինչ չի խնայելու, որ մարդու արժանապատվությունն ու իրավունքերը հարգվեն, և նա դա պատկերացնում է հանրային հանդուրժողականության մթնոլորտում։ Մանասյանը,  մարդու արժանապատվության և իրավունքերի մասին այս ելույթից հետո, այուհանդերձ, հրաժարվում է գնահատական տալ Ալեն Սիմոնյանի՝ քաղաքացու վրա թքելու գործողությանը։  

Ուշագրավ է, որ Անահիտ Մանասյանը, լինելով ՄԻՊ-ի հավակնորդ, պնդում է, որ այս աղմկահարույց միջադեպի հանգամանքերին ծանոթ չէ, չնայած՝ Ալեն Սիմոնյանը հրապարակային  ներողություն խնդրելով, փաստորեն, հաստատել է, որ թքել է քաղաքացու վրա։

ՄԻՊ թեկնածուի հարցի քննարկմանը ներկա էր նաև խորհրդարանական ընդդիմությունը, որը տևական ժամանակ չէր մասնակցնում սահմանադրական մարմինների ընտրությունների հարցերին։ Ըստ ընդդիմադիրների, Անահիտ Մանասյանը  հարցերին  ոչ հստակ պատասխաններ էր տալիս։ Ընդդիմադիր Արթուր Խաչատրյանին հետաքրքում էր, թե ինչու է Անահիտ Մանասյանն անհաղորդ մնացել գլխադասային հանձնաժողովում ՄԻՊ թեկնածուների հարցի քննարկման ժամանակ ՔՊ-ականների կողմից Էդգար Ղազարյանին ուղղված սպառնալիքներին ու վիրավորանքներին։ Ապագա ՄԻՊ-ն աննդրդվելի մնաց։ 

ՔՊ-ից պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն Անահիտ Մանասյանին ուղղված քննադատություններն ու մեղադրանքերը տեղին չհամարեց։ Նշեց, որ նրան ճանաչում է ուսանողական տարիներից և հիշեց, որ պարտաճանաչ է եղել։

Մանրամասները` տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան