Առաջինը բղավել է Վլադիմիր Վարդանյանը․ Մհեր Սահակյանը՝ ԱԺ-ում միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.10.2026 | 22:00
«Ականատես»-ը 407 ընտրատեղամասից 137-ում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
25.10.2026 | 21:45
Մեղրիի մի շարք բնակավայրերում ՔՊ-ն ստացել է ավելի քան 60%, Գորիսի 3 բնակավայրում «Համերաշխությունը»՝ 100%․ նախնական արդյունքներ
25.10.2026 | 21:36
Ստեփանավանում մասնակցությունը կազմել է 68.83%, Ֆիոլետովոյում՝ 25.39%․ ՏԻՄ ընտրությունների տվյալները՝ ժամը 20։00-ի դրությամբ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկ Իջևանի 38/22 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկը 25/24 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:18
Իջևանի 38/22 ընտրատեղամասում հաշվարկը սկսվեց՝ չնայած ընտրողների և կտրոնների միջև տարբերությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 21:09
ՏԻՄ ընտրություններ․ ժամը 20։00-ի դրությամբ ՆԳՆ-ն ստացել է 35 ահազանգ
25.10.2026 | 20:57
Նախնական արդյունքները՝ Ստեփանավանի բնակավայրերից
25.10.2026 | 20:35
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը հերքել է քաղաքացիներին ICE-ին հանձնելու մասին տեղեկությունները
25.10.2026 | 20:22
«Ընտրությունները չկտրած ձմերուկ են». Արթուր Աստոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 20:00
ՏԻՄ ընտրություններն ավարտվեցին
25.10.2026 | 19:51
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը՝ քաղաքացիներին առանց ժամադրության ընդունելու լուրերի մասին
25.10.2026 | 19:16
Քվեարկության ընթացքը Ագարակի 25/16 ընտրատեղամասում. ՈւՂԻՂ
25.10.2026 | 19:13
Համագործակցություն է հաստատվել հայաստանյան և օմանական մի շարք ընկերությունների միջև. ԱԳՄԱՆ
25.10.2026 | 19:00
«Չի մտնում, ո՞նց անեմ». քաղաքացին քվեատուփի հետևից խոսում է հանձնաժողովի անդամների հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը կողմ է քվեարկելու իր նկատմամբ քրեական վարույթ հարուցելուն, որի միջնորդությունը այսօր խորհրդարանում ներկայացրել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը:

«Որպեսզի տպավորություն չստեղծվի, թե ես թաքնվում եմ անձեռնմխելիության քողի տակ, կարծում եմ գործընկերներս էլ դեմ չեն լինի, որ ես անձամբ կողմ քվեարկեմ այս միջնորդությանը, քանի որ ինքս էլ շահագրգռված եմ, որ իրականությունը բացահայտվի»,- իր ելույթում հայտարարեց Մհեր Սահակյանը:

Անդրադառնալով միջադեպին՝ պատգամավորը նշեց, որ Վլադիմիր Վարդանյանը մի քանի անգամ ագրեսիվ պահվածք է դրսևորել, երբ նրանք փակ նիստում քննարկել են Հռոմի ստատուտի հարցը։

«Վեճի ընթացքում ես չեմ չեմ միջամտել մինչև այն պահը, երբ ինձ համար ակնհայտ դարձավ, որ Վարդանյանը չարաշահում է հանձնաժողովի նախագահի իր լիազորությունները, կողմնակալ և սադրիչ պահվածք է ցուցաբերում, բղավում և նկատողություն է անում ընդդիմադիր պատգամավորներին», – ասաց Սահակյանը։
Իսկ երբ Վլադիմիր Վարդանյանը հերթական անգամ հարվածել է սեղանին և պահանջել է լռել, Մհեր Սահակյանը ոտքի է կանգնել և հարգանք պահանջել ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ:

«Այդ պահին Վլադիմիր Վարդանյանը, ամենայն հավանականությամբ, չհանդուրժելով իմ նկատողությունը, տեղից վեր կենալով և բղավելով մոտեցավ ինձ: Ես, հաշվի առնելով նրա ագրեսիվ պահվածքը, ուղղվեցի և հարվածեցի նրան զուտ ինքնապաշտպանական նկատառումներով»,– պատմեց նա ու հավելեց, որ դրանից հետո անմիջապես հեռացել է սենյակից, որպեսզի վիճաբանությունը չշարունակվի։

Ինչ վերաբերում է գլխավոր դատախազության միջնորդությանը, ապա նա հայտարարեց, որ բացարձակապես համաձայն չէ, որ իր արարքներում «խուլիգանության» հատկանիշներ կան։ «Տպավորություն է ստեղծվում, որ մեղադրանքը կազմելիս, դուք, տիկին դատախազ, հաշվի եք առնվել միայն Վլադիմիր Վարդանյանի ցուցմունքը»,- նշեց պատգամավորը։

Նշենք, որ մարտի 31-ին ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանն Ազգային ժողովի պետաիրավական մշտական հանձնաժողովի փակ նիստում հարվածել է ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանին։ Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի (խուլիգանություն) 3-րդ մասով և 195-րդ հոդվածի (ֆիզիկական ներգործություն) 2-րդ մասի 1-ին կետով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մանրամասները՝ տեսանյութում։