Մենք ֆուտբոլ չենք խաղում. Խանդանյանի արձագանքը՝ Զախարովային․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.04.2026 | 00:23
Սպերցյանի գոլն օգնել է «Կրասնոդարին» հաղթել «Սպարտակին»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 23:33
Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը
23.04.2026 | 23:24
Պուտինի անձնական օգտագործման քաղաքական ուժերին ժողովուրդն իշխանության չի բերի. Անի Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 23:22
Վթար Ագարակ բնակավայրի մոտակայքում. կա զոհ
23.04.2026 | 23:10
ԿԳՄՍ նախարարը J-PAL-ի հետ քննարկել է կրթության և գիտության ոլորտներում համագործակցության հնարավոր ուղղությունները
23.04.2026 | 22:53
Թրամփը հայտարարել է, թե Իրանը չգիտի՝ ով է իր առաջնորդը
23.04.2026 | 22:43
Փաշինյանը Թուրքիայի դրոշի այրումը գնահատում է որպես անպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ
23.04.2026 | 22:27
«6 տարի անհետ կորածների ծնողներին ասել են՝ չխոսեք, հեսա կբերենք ձեր երեխաներին». Թովմասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 22:13
Երևանի փողոցներից մեկում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոց
23.04.2026 | 22:00
ՊԵԿ նախագահը Մեծ Բրիտանիայի դեսպանի հետ քննարկել է ՊԵԿ-ի բարեփոխումներին ուղղված աջակցությունը
23.04.2026 | 21:46
Նոր կարգավորում. ԵՄ-ում վաճառվող սմարթֆոններն ու պլանշետները կլինեն փոխարինելի մարտկոցներով
23.04.2026 | 21:33
Ծանրամարտի ԵԱ. Աննա Ամրոյանը փոքր ոսկե մեդալ նվաճեց ռեկորդով
23.04.2026 | 21:21
Բյուրեղավանում համաճարակի հետևանքով շուրջ երեք տասնյակ բնակիչներ բուժվում են ստացիոնարում. նրանց վիճակը վերահսկելի է
23.04.2026 | 21:09
Սիմոնյանի ավտոշարասյան «ֆորսաժն» ու ԱԺ նախագահի հակափաստարկները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 20:48
42 հազար դոլարի դիմաց կազմակերպել էին ապօրինի միգրացիա․ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Բոլորը

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը խորհրդարանի միջանցքներում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ խաղաղության պայմանագրի վերաբերյալ հարցին:

«Պայմանագրի նախագծի արդեն մի քանի խմբագրումներ են եղել:

Բնականաբար, կողմերն ունեն սկզբունքային հարցեր, որոնք համաձայնեցնելը բարդ է: Մենք ունենք մեր կարմիր գծերը, Ադրբեջանն իր տեսանկյունից ունի իր կարմիր գծերը: Այս առումով կան շատ հարցեր, որոնց շուրջ դիրքորոշումները մոտեցնելը բարդ է, աշխատում ենք այդ ուղղությամբ:

Մեր կարմիր գիծը խաղաղության պայմանագրի կենսունակության ապահովումն է: Երկրորդը՝ որպեսզի խաղաղության պայմանագրով ապահովվի ՀՀ ինքնիշխանությունը, անկախությունը և տարածքային ամբողջականությունը»,- ասաց Խանդանյանը:

Ինչ վերաբերում է հնարավոր պայմանագրի գործարկման երաշխիքներին, ապա Խանդանյանը նշեց. «Խաղաղության պայմանագիրը երաշխավորելու և երաշխավորներ ունենալու շուրջ երկու կողմն էլ պետք է համաձայնություն ունենա: Առայժմ Ադրբեջանը նման համաձայնություն չի տվել»:

Սարգիս Խանդանյանն արձագանքեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի այն հայտարարությանը, որ ՀՀ ՀԱՊԿ խաղաղապահ առաքելություն ուղարկելու առումով գնդակը Հայաստանի կիսադաշտում է։

«Մենք ֆուտբոլ չենք խաղում, այլ ՀՀ անվտանգության մասին ենք խոսում,- նշեց Խանդանյանը` անդրադառնալով Զախարովայի հայտարարությանը։
Նշենք, որ ապրիլի 5-ին Զախարովան հայտարարել էր, որ Հայաստանում ՀԱՊԿ խաղաղապահների հնարավոր տեղակայման ժամկետները կախված են հայկական կողմից` գնդակը Երևանի դաշտում է։

«Այս հարցում համապարփակ մոտեցումներ են պետք, և գնդակներ միմյանց փոխանցելու խնդիր չկա։ Մեր դիրքորոշումը մնում է նույնը` պետք է հստակ արձանագրվի տեղի ունեցածն ու գնահատական տրվի, ինչի հիման վրա էլ գործողություններ կմշակվեն»,- նշեց Խանդանյանը։

Նրա խոսքով` ամեն դեպքում ՀՀ ուղարկելու ՀԱՊԿ առաքելության նախագիծը մշակման փուլում է։

Մանրամասները՝ տեսանյութում։