Պեսկովը հայտարարել է, որ ՌԴ-ում մոբիլիզացիայի նոր ալիք չի նախատեսվում

Լուրեր

16.05.2026 | 21:37
Փաշինյանը ներկայացրել է վարորդական իրավունքից զրկված անձանց խնդրի լուծման իր տարբերակը
16.05.2026 | 21:15
Նախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել
16.05.2026 | 20:00
ՀՀ ԱԳ փոխնախարարը ԵԽ գլխավոր քարտուղարին է հանձնել «Մարզական մրցումների մեքենայությունների մասին» կոնվենցիայի վավերագիրը
16.05.2026 | 19:57
Սուրեն Իշխանյանը` Մ-17 ըմբշամարտի Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր
16.05.2026 | 19:44
«Ուժեղ Հայաստանի» քարոզարշավը. ՈՒՂԻՂ
16.05.2026 | 19:36
Ժաննա Անդրեասյանն այցելել է Շվանիձոր․ հիմնանորոգված մանկապարտեզն արդեն գործում է, դպրոցը՝ կահավորման փուլում
16.05.2026 | 19:00
Մերոնք պատրաստ են սրճարանում մեծ գումար ծախսել, բայց թանգարանի դեպքում խնայում են. Բելլա Իսահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.05.2026 | 18:39
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
16.05.2026 | 18:16
ՀՀ ԱԳ փոխնախարարը Քիշնևում անդրադարձել է արտաքին տեղեկատվական միջամտությունների սպառնալիքներին
16.05.2026 | 17:53
Կայացել է ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը
16.05.2026 | 17:33
Ֆրանսիայում դատական քննություն է սկսվել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանի դեմ՝ Ջամալ Խաշոգիի սպանության գործով
16.05.2026 | 17:19
Ուկրաինա են վերադարձվել 528 զոհված զինծառայողների մարմիններ
16.05.2026 | 17:02
Մայիսի 17-ից օդի ջերմաստիճանը կբարձրանա
16.05.2026 | 16:55
Լևանդովսկին հայտարարել է «Բարսելոնայից» հեռանալու մասին
16.05.2026 | 16:44
Գործազուրկ, բայց խոշոր եկամուտով. ինչ է հայտարարագրել Հայկ Մարությանը
Բոլորը

Ռուսաստանում մոբիլիզացիայի նոր ալիք չի նախատեսվում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է Ինտերֆաքսը։

Լրագրողները Պեսկովի ուշադրությունն են հրավիրել այն շշուկների վրա, որ մոբիլիզացիայի նոր ալիք է նախատեսվում, և հիշեցրել, որ Պեսկովը նախկինում ասել էր, որ այդ հարցը չի քննարկվում։ Կրեմլի խոսնակին հարցրել են՝ արդյո՞ք վերջին շրջանում այս թեմայով փոփոխություններ եղել են։ «Ոչ, նախկինի պես չի եղել ու չկա», – ասել է Կրեմլի խոսնակը։ Պեսկովը նաև հայտարարել է, որ «թվային ծանուցագրերի» օրինագիծը կապ չունի մոբիլիզացիայի հետ։

Լրագրողների այն հարցին, թե արդյո՞ք Կրեմլը մտավախություն չունի, այս փաստաթղթի ընդունումը խուճապ և արտագաղթի նոր ալիք կառաջացնի, Պեսկովը պատասխանել է. «Ո՛չ, քանի որ սա կապված չէ մոբիլիզացիայի հետ, այլ կապված է զինվորական հաշվառման հետ։ Սա պետք է հասկանալ և բացատրել։ Զինվորական հաշվառումը մի բան է, որին մեր երկրի քաղաքացիները, ըստ Սահմանադրության՝ բախվում են անընդհատ, կյանքում գոնե մեկ անգամ։ Ըստ այդմ՝ համակարգը պետք է համընթաց քայլի ժամանակի պահանջներին»։ Նա նշել է, որ այժմ աշխատանք է տարվում փորձագիտական մակարդակով և ամեն ինչ կպարզվի։

«Մինչ այժմ, իսկապես, շատ հարցեր կան՝ էլեկտրոնային փոստով, ինչպես է դա իրականացվելու, ինչի հիման վրա։ Խոսվում է «պետական ծառայությունների մասին», սակայն դրանք պարտադիր չեն։ Դրա համար այստեղ, իսկապես, շատ նրբություններ կան»,- ասել է Պեսկովը՝ նշելով, որ  ընդհանուր առմամբ, այդ աշխատանքն անհրաժեշտ է և պետք է արդիականացնել ռազմական հաշվառման համակարգը։

Հիշեցնենք, որ ՌԴ Պետդուման քննարկում է փոփոխությունները, որոնք նախատեսում են էլեկտրոնային ծանուցագրերի ուղարկում։

 

Էմմա Չոբանյան