Իսրայելի վարչապետը չեղարկել է պաշտպանության նախարարին աշխատանքից ազատելու որոշումը

Լուրեր

16.09.2026 | 00:14
Կռվախնձոր դարձած դուռն ու արտահերթ ընտրությունների նախերգանքը․ Գյումրիի ավագանու նիստը լարվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 23:30
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
15.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.09.2026 | 23:07
ԶՈՒ ԳՇ պետը գիշերային ժամերին անակնկալ ստուգայց է կատարել մի շարք զորամասեր
15.09.2026 | 23:00
Թրամփը հայտարարել է, որ TRIPP-ը մեծ առավելություն է տալիս Թեհրանի հետ հարաբերություններում․ The Hill
15.09.2026 | 22:42
Պուտինի մերձավոր ռուս օլիգարխ Կրեմլյովը վճարել է Թրամփի որդու հարսանիքի ծախսերի մի մասը. ProPublica-ի հետաքննությունը
15.09.2026 | 22:27
Արարատ Միրզոյանը հասարակական խորհրդի նիստում ներկայացրել է արտաքին քաղաքականության առաջնահերթությունները
15.09.2026 | 22:23
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Մոլդովայի հետ
15.09.2026 | 22:12
«Մարդը պետք է գերակա լինի ԱԲ-ի նկատմամբ»․ Microsoft-ը վարքագծի կանոնագրքի նախագիծ է հրապարակել
15.09.2026 | 21:59
Սպիտակ էջեր չկան․ պատասխան Հաջիևի հեգնանքին՝ Մատենադարանի բնօրինակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 21:45
Եվրոպան Հայաստանին ցույց տվեց, որ կարող է լինել հուսալի գործընկեր՝ ոչ միայն խոսքով․ Բոգդան Զդրոևսկին՝ ԵԽ-ում քվեարկության մասին
15.09.2026 | 21:38
Ֆրանսիան ԵՄ-ում լոբբինգ է անում Ալիշեր Ուսմանովի դեմ պատժամիջոցները չեղարկելու համար՝ որպես Ադրբեջանում պահվող ֆրանսիացի քաղաքացիների ազատ արձակման գործարքի մաս․ FT
15.09.2026 | 21:24
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները
15.09.2026 | 21:11
Ալիևը Եվրախորհրդարանը «կոռուպցիոներների որջ» է անվանել ու եվրոպական կառույցներին մեղադրել ՀՀ-ին աջակցելու մեջ
15.09.2026 | 21:00
Սարսափելի է՝ օտարերկրյա դիվանագետները էթնիկ զտումը նորմալացրին․ ՀՀ-ն պիտի բողոք ներկայացնի այդ երկրներին․ Հայկ Խանումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չեղարկել է պաշտպանության նախարար Յոավ Գալանտին աշխատանքից ազատելու որոշումը։ Այս մասին Նեթանյահուն հայտարարել է ժողովրդին ուղղված հեռուստաուղերձի ժամանակ։ Կառավարության ղեկավարն ասել է, որ պաշտպանության նախարարի հետ միասին աշխատում է «24 ժամ բոլոր ճակատներում» և որոշել է «մի կողմ դնել տարաձայնությունները», գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Գալանտին պաշտոնանկ անելու մասին հայտարարությունը հայտնվել էր մարտի 26-ին կառավարության ղեկավարի գրասենյակի կայքում։ Պաշտոնանկությունը տեղի է ունեցել անմիջապես այն բանից հետո, երբ Գալանտը բացահայտ քննադատել է Նեթանյահուի կառավարության կողմից խրախուսվող դատական բարեփոխումները և զանգվածային բողոքի ցույցերի պատճառ դարձել Իսրայելում:  Ուշագրավ է, որ նախարարն իր հրաժարականի մասին պաշտոնական ծանուցում չի ստացել։

Վերջին շաբաթներին պաշտպանության նախարարի հրաժարականի մասին խոսակցությունների ֆոնին Իսրայելում իրավիճակը սրվել է։ Նեթանյահուն ապրիլի 10-ին հայտարարել է, որ երկիրը «ահաբեկչական հարձակման տակ է»: Կառավարության ղեկավարը դատաիրավական բարեփոխումների հակառակորդներին մեղադրել է երկրում ներքին պառակտման պատճառ դառնալու մեջ։

Իսրայելում Նեթանյահուի վիճահարույց նախաձեռնության դեմ բողոքի ցույցերը շարունակվում են արդեն մի քանի ամիս՝ ուղեկցվելով ոստիկանության հետ բախումներով։ Ցուցարարները համոզված են, որ կառավարության ծրագրերը՝ իրեն իրենց թույլ տալ չեղյալ համարել երկրի Գերագույն դատարանի որոշումները և ազդել դատավորների նշանակման վրա, հակասում են Իսրայելի ժողովրդավարության հիմքերին։