Եգիպտոսը նախատեսում էր գաղտնի 40 հազար հրթիռ մատակարարել Ռուսաստանին․ WP

Լուրեր

23.11.2026 | 02:06
Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է «Ինտերի»՝ 4:4 հաշվով ավարտված խաղին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2026 | 22:27
Սյունիքում մեքենաներ են արգելափակվել․ փրկարարներն օգնություն են ցուցաբերում
22.11.2026 | 21:17
Հայաստանի էներգահամակարգը հարևան մյուս երկու երկրների համակարգերին ինտեգրելը ՀԷՑ-ի հետ կապելը մանիպուլյացիա է․ Ռոմանոս Պետրոսյան
22.11.2026 | 21:01
Փակ և դժվարանցանելի ճանապարհներ Հայաստանում․ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է
22.11.2026 | 20:00
Շինաղբի սարեր Հայաստանի ձորերում․ կառուցապատման բումի անտեսված ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
22.11.2026 | 19:25
COP31-ի մասնակիցներին չի հաջողվել համաձայնեցնել եզրափակիչ հայտարարությունը․ համաժողովն ավարտվել է սկանդալով
22.11.2026 | 18:54
Արթուր Հարությունյանը ԿԸՀ դատարկ հայտարարագիր է ներկայացրել
22.11.2026 | 18:31
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մի շարք հասցեներում ջրանջատում կլինի
22.11.2026 | 18:13
Ֆրանսիայում տասնյակ հազարավոր մարդիկ կրկին դուրս են եկել բողոքի ցույցերի
22.11.2026 | 17:52
Հայաստանի մի շարք շրջաններում ձյուն և ձնախառն անձրև է տեղում
22.11.2026 | 17:32
Պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանն այցելել է զորամասեր և ամրացված շրջաններ
22.11.2026 | 17:11
Դատարանը մերժել է Վալերիյ Օսիպյանից պետության նվիրած բնակարանը բռնագանձելու՝ Դատախազության պահանջը
22.11.2026 | 16:34
Ռազմական ոստիկանությունը կուժեղացնի պայքարը քրեական ենթամշակույթի և արատավոր բարքերի դեմ
22.11.2026 | 15:59
Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ․ ՓԾ
22.11.2026 | 15:13
Նոյեմբերի 22-ին Դավթաշենի 4-րդ թաղամասում ջուր չի լինի
Բոլորը

Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ ալ-Սիսին՝ Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ամենամոտ դաշնակիցներից մեկը, վերջերս հրամայել է արտադրել շուրջ 40 հազար հրթիռ՝ մաքսանենգ ճանապարհով Ռուսաստան տեղափոխելու համար, գրում է Washington Post-ը՝ հղում անելով Պենտագոնից արտահոսած փաստաթղթերին։

Հրապարակման համաձայն՝ փետրվարի 17-ով թվագրված «Հույժ գաղտնի» փաստաթղթում շարադրվում են Սիսիի և Եգիպտոսի բարձրաստիճան զինվորականների ենթադրյալ խոսակցությունները, ինչպես նաև նշվում են Ռուսաստանին հրետանային արկերի և վառոդի մատակարարման պլանները։ Փաստաթղթի համաձայն՝ Սիսին պաշտոնյաներին հանձնարարել է գաղտնի պահել արկերի արտադրությունն ու առաքումը «Արևմուտքի հետ խնդիրներից խուսափելու համար»։

Մեկնաբանելով այս արտահոսքը՝ Եգիպտոսի իշխանությունները լրագրողներին ասել են, որ հավատարիմ են Ուկրաինայի պատերազմին չմիջամտելու դիրքորոշմանը և կոչ են անում բոլոր կողմերին վայր դնել զենքերը։ ԱՄՆ կառավարության ներկայացուցիչը, անանուն մնալու պայմանով, ասել է, որ, ըստ ամենայնի, մատակարարման պլանը չի իրականացվել։

Տաթև Ֆռանգյան