Արցախի իշխանությունները ադրբեջանական կողմին հանդիպում անցկացնելու առաջարկ են փոխանցել
Քաղաքականություն
11.04.2023 | 10:51Արցախի Հանրապետության իշխանությունները Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելության միջոցով, վերջիններիս տեղակայման վայրում և զորախմբի հրամանատարության միջնորդությամբ հանդիպում անցկացնելու առաջարկ են փոխանցել ադրբեջանական կողմին՝ հումանիտար բնույթի անհետաձգելի հարցեր քննարկելու համար։
Այս մասին տեղեկացնում են Արցախի տեղեկատվական շտաբից։