Ալիևը Տոկաևին հրավիրել է այցելել Արցախի գրավյալ տարածքներ

Լուրեր

08.10.2026 | 15:10
Փաշինյանը՝ Պուտինի և Ալիևի հետ հանդիպման մասին // Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նախագահի հնարավոր թեկնածու․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 15:01
Հայտնի է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
08.10.2026 | 14:53
Թուրքական պաշտպանական ընկերությունը փակում է Ադրբեջանում իր մասնաճյուղը
08.10.2026 | 14:42
ՄԻՊ-ը Վարդենիսի խնամքի կենտրոնում աշխատանքի շահագործման և այլ խախտումներ է արձանագրել
08.10.2026 | 14:33
Էրդողանի կուսակցության խոսնակը մեկնաբանել է Ալիևի հայտարարությունների պատճառով Թուրքիայի և Ադրբեջանի միջև լարվածության մասին լուրերը
08.10.2026 | 14:24
Մեքսիկայում մրցավար է մահացել ռեստլերի կողմից ռինգ նետվելուց հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:21
Չեմ բացառում գերիների հետ փոխանակման տարբերակը, բայց վաղ է այդ մասին խոսելը. ՔՊ-ական պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:15
Տոկաևն առաջարկել է Միջին միջանցքն ինտեգրել TRIPP-ին
08.10.2026 | 14:07
Պուտինի և Թրամփի միջև հեռախոսազրույցի հստակ ամսաթիվը դեռևս հայտնի չէ
08.10.2026 | 13:58
Եմենի հութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանին հարվածելու մասին․ երեք մարդ զոհվել է
08.10.2026 | 13:50
Էլեկտրամոբիլների արտոնյալ քվոտայից ոչ դիլերների համար մնացել է 386 ավտոմեքենա
08.10.2026 | 13:41
ՌԴ ԱԽ-ն հայտարարել է, թե ՀՀ-ում Firebird AI-ի տվյալների կենտրոնը «կարող է օգտագործվել Ռուսաստանի դեմ»
08.10.2026 | 13:38
Վարչապետի որոշմամբ Իրկուտսկից ժանտախտի ներբերման կանխարգելման հանձնաժողով է ստեղծվել
08.10.2026 | 13:34
Պատանեկան ԵԱ-ում Հայաստանը 7 բռնցքամարտիկ ունի 1/4 եզրափակիչում
08.10.2026 | 13:28
«Շուռա, որքա՞ն է Ձեզ պետք երջանիկ լինելու համար». լրագրողը միացրեց Փաշինյանի նախկին ելույթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Աստանայում այսօր տեղի են ունեցել Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։ Ընդլայնված կազմով բանակցությունների ընթացքում Տոկաևը հայտնել է, որ Ալիևի հետ այսօր բացելու են Հեյդար Ալիևի անունը կրող փողոց, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ըստ Տոկաևի՝ «երկու երկրների անկեղծ բարեկամության և փոխադարձ աջակցության ևս մեկ վառ ապացույցը ղազախ ժողովրդի նվերն է Ադրբեջանին՝ Մանկական արվեստի կենտրոնի կառուցումը Վարանդա քաղաքում»։

«Ինձ տեղեկացրին, որ այս օբյեկտի շինարարությունն իրականացվում է բավականին արագ տեմպերով։ Կարծում եմ, որ շատ մոտ ապագայում մենք կկարողանանք տեսնել այս կարևոր կառույցի գործունեության սկիզբը»,-ասել է Ղազախստանի նախագահը։ Ալիևն էլ իր հերթին Տոկաւին հրավիրել է կենտրոնի բացմանը։

«Ուզում եմ ևս մեկ անգամ իմ և Ադրբեջանի ողջ ժողովրդի անունից  երախտագիտություն հայտնել Հեյդար Ալիևի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու, Ղազախստանի մայրաքաղաքի կենտրոնական փողոցներից մեկի անվանակոչության համար։  Ցանկանում եմ նաև իմ երախտագիտությունը հայտնել ձեր անձնական որոշման համար՝ «ազատագրված Ղարաբաղում»  Կուրմանգազիի անվան մանկական ստեղծագործական կենտրոն կառուցելու։ Շինարարությունն իրականում արդեն շատ ակտիվ է ընթանում և, օգտվելով այս հնարավորությունից, ցանկանում եմ ձեզ հրավիրել այս կենտրոնի բացմանը»,- ասել է Ադրբեջանի նախագահը։

Էմմա Չոբանյան