Ֆիլիպիններն ու ԱՄՆ-ը կանցկացնեն իրենց պատմության մեջ ամենամեծ համատեղ զորավարժությունը

Լուրեր

16.09.2026 | 00:14
Կռվախնձոր դարձած դուռն ու արտահերթ ընտրությունների նախերգանքը․ Գյումրիի ավագանու նիստը լարվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 23:30
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
15.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.09.2026 | 23:07
ԶՈՒ ԳՇ պետը գիշերային ժամերին անակնկալ ստուգայց է կատարել մի շարք զորամասեր
15.09.2026 | 23:00
Թրամփը հայտարարել է, որ TRIPP-ը մեծ առավելություն է տալիս Թեհրանի հետ հարաբերություններում․ The Hill
15.09.2026 | 22:42
Պուտինի մերձավոր ռուս օլիգարխ Կրեմլյովը վճարել է Թրամփի որդու հարսանիքի ծախսերի մի մասը. ProPublica-ի հետաքննությունը
15.09.2026 | 22:27
Արարատ Միրզոյանը հասարակական խորհրդի նիստում ներկայացրել է արտաքին քաղաքականության առաջնահերթությունները
15.09.2026 | 22:23
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Մոլդովայի հետ
15.09.2026 | 22:12
«Մարդը պետք է գերակա լինի ԱԲ-ի նկատմամբ»․ Microsoft-ը վարքագծի կանոնագրքի նախագիծ է հրապարակել
15.09.2026 | 21:59
Սպիտակ էջեր չկան․ պատասխան Հաջիևի հեգնանքին՝ Մատենադարանի բնօրինակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 21:45
Եվրոպան Հայաստանին ցույց տվեց, որ կարող է լինել հուսալի գործընկեր՝ ոչ միայն խոսքով․ Բոգդան Զդրոևսկին՝ ԵԽ-ում քվեարկության մասին
15.09.2026 | 21:38
Ֆրանսիան ԵՄ-ում լոբբինգ է անում Ալիշեր Ուսմանովի դեմ պատժամիջոցները չեղարկելու համար՝ որպես Ադրբեջանում պահվող ֆրանսիացի քաղաքացիների ազատ արձակման գործարքի մաս․ FT
15.09.2026 | 21:24
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները
15.09.2026 | 21:11
Ալիևը Եվրախորհրդարանը «կոռուպցիոներների որջ» է անվանել ու եվրոպական կառույցներին մեղադրել ՀՀ-ին աջակցելու մեջ
15.09.2026 | 21:00
Սարսափելի է՝ օտարերկրյա դիվանագետները էթնիկ զտումը նորմալացրին․ ՀՀ-ն պիտի բողոք ներկայացնի այդ երկրներին․ Հայկ Խանումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թայվանի նեղուցում Չինաստանի ռազմական ակտիվության ֆոնին Ֆիլիպիններն ու ԱՄՆ-ը կանցկացնեն երկու երկրների պատմության մեջ ամենախոշոր համատեղ զորավարժությունները։ Այս մասին ապրիլի 10-ին հայտնել է The Star թերթ-ը։

Նշվում է, որ ապրիլի 11-ին մեկնարկող «Բալիկատան» զորավարժություններին կներգրավվի ավելի քան 17 հազար զինվորական՝ 5 հազար ֆիլիպինցի, 12 հազար ամերիկացի և 111 ավստրալիացի։

Այս տարի զորավարժությունների մասնակիցների թիվը գրեթե երկու անգամ ավելի է, քան նախորդ տարի, ընդգծել է հրատարակությունը։ Վարժանքները կտևեն 18 օր և կզբաղեցնեն բավականին մեծ տարածք։

Ավելի վաղ Չինաստանը հայտարարել էր Թայվանի նեղուցում, ինչպես նաև կղզու հյուսիսում, հարավում և արևելքում գտնվող ջրերում եռօրյա զորավարժություններ անցկացնելու մասին։ Չինաստանը զորավարժություններ անցկացնելու մասին հայտարարել էր այն բանից հետո,երբ Թայվանի նախագահ Ցայ Ինվենին մեկնել էր ԱՄՆ, որտեղ հանդիպել էր ներկայացուցիչների պալատի խոսնակ Քևին Մաքքարթիի հետ։