Փհենյանն արդեն չորրորդ օրն է՝ չի արձագանքում միջկորեական հաղորդակցության ալիքով

Լուրեր

23.11.2026 | 02:06
Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է «Ինտերի»՝ 4:4 հաշվով ավարտված խաղին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2026 | 22:27
Սյունիքում մեքենաներ են արգելափակվել․ փրկարարներն օգնություն են ցուցաբերում
22.11.2026 | 21:17
Հայաստանի էներգահամակարգը հարևան մյուս երկու երկրների համակարգերին ինտեգրելը ՀԷՑ-ի հետ կապելը մանիպուլյացիա է․ Ռոմանոս Պետրոսյան
22.11.2026 | 21:01
Փակ և դժվարանցանելի ճանապարհներ Հայաստանում․ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է
22.11.2026 | 20:00
Շինաղբի սարեր Հայաստանի ձորերում․ կառուցապատման բումի անտեսված ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
22.11.2026 | 19:25
COP31-ի մասնակիցներին չի հաջողվել համաձայնեցնել եզրափակիչ հայտարարությունը․ համաժողովն ավարտվել է սկանդալով
22.11.2026 | 18:54
Արթուր Հարությունյանը ԿԸՀ դատարկ հայտարարագիր է ներկայացրել
22.11.2026 | 18:31
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մի շարք հասցեներում ջրանջատում կլինի
22.11.2026 | 18:13
Ֆրանսիայում տասնյակ հազարավոր մարդիկ կրկին դուրս են եկել բողոքի ցույցերի
22.11.2026 | 17:52
Հայաստանի մի շարք շրջաններում ձյուն և ձնախառն անձրև է տեղում
22.11.2026 | 17:32
Պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանն այցելել է զորամասեր և ամրացված շրջաններ
22.11.2026 | 17:11
Դատարանը մերժել է Վալերիյ Օսիպյանից պետության նվիրած բնակարանը բռնագանձելու՝ Դատախազության պահանջը
22.11.2026 | 16:34
Ռազմական ոստիկանությունը կուժեղացնի պայքարը քրեական ենթամշակույթի և արատավոր բարքերի դեմ
22.11.2026 | 15:59
Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ․ ՓԾ
22.11.2026 | 15:13
Նոյեմբերի 22-ին Դավթաշենի 4-րդ թաղամասում ջուր չի լինի
Բոլորը

Հարավային Կորեան արդեն չորս օր է չի կարողանում կապ հաստատել ԿԺԴՀ-ի հետ միջկորեական կապի ալիքի և ռազմական թեժ գծի միջոցով, երկուշաբթի հաղորդել է Yonhap լրատվական գործակալությունը:

Երկու Կորեաների միավորման նախարարության տվյալներով՝ երկուշաբթի առավոտյան ժամը 9-ին հյուսիսասյին կողմը հեռախոսազանգին չի պատասխանել: Նշվում է, որ Հարավի զանգերն անպատասխան են մնում ուրբաթ առավոտից։ Հարավային Կորեայի պաշտպանության նախարարությունը ևս հայտարարել է, որ չորս օր շարունակ Փհենյանի թեժ ռազմական գծի հետ կապ չի եղել։ Գործակալությունը հիշեցնում է, որ երկու Կորեաները հեռախոսազրույց են ունենում օրական երկու անգամ՝ 9:00-ին  և 17:00-ին։

Թե ինչու է Հյուսիսը հրաժարվում զանգերին պատասխանել, պատճառը հայտնի չէ, սակայն ենթադրվում է, որ Փհենյանը միտումնավոր անպատասխան է թողնում Սեուլի զանգերը՝  ի նշան բողոքի Հարավային Կորեայի և ԱՄՆ-ի համատեղ զորավարժությունների դեմ։

Տաթև Ֆռանգյան