Հատուկ «մաֆիային» շինաղբ է տրամադրվում՝ ավելի էժան ձերբազատվելով դրանից. պետք է պայքարենք. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Վարչական շրջանների ղեկավարների հետ կազմակերպվել են շրջայցեր խրոնիկ վայրեր. Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի կողմից արգելափակվել են որոշ մուտքեր, որ այլևս  այնտեղ որևէ մեքենա չներթափանցի: Այս մասին այսօր՝ ապրիլի 10-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշեց քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը՝ զեկուցելով շինաղբն անթուլատրելի վայրերում տեղադրելու դեպքերը բացառելու վերաբերյալ տրված հանձնարարականը:

«Նույն աշխատանքը կատարել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարը, երկկողմանի փակվել է ստորին Հրազդանի ջրանցքի ամբողջ երկայնքը՝ Դալմայի այգիների կողմից և Իսակովի պողոտայից և Կուրղինյան խաչմերուկից բոլոր հատվածները վերցրվել է հսկողության տակ»,-ասաց նա:

Արեյանը հայտնեց, որ նման միջոցներ է կիրառվել նաև Շենգավիթ վարչական շրջանում և քաղաքապետարանի վերահսկողություն իրականացնող և համապատասխան այլ ստորաբաժանումների և պարեկների հետ պայմանավորվել են, որ շարունակվելու են ամենօրյա ռեյդերը:

Արեյանը վարչական շրջանների ղեկավարներին հորդորեց վերահսկողություն իրականացնեն և կապ պահպանեն պարեկների հետ և տեղեկացրեց, որ առաջիկա օրերին կներկայացնի առաջարկներ համապատասխան վայրերում տրանսպորտային նշաններ տեղադրելու վերաբերյալ:

Տիգրան Ավինյանը հայտարարեց, թե այդ կերպ պայքարում են հետևանքների դեմ, բայց պետք է անդրադառնան նաև սկզբնաղբյուրին. «Սկզբնաղբյուրը շինհրապարակներն են և շինարարներն են, որ համապատասխան մաֆիային տրամադրում են շինաղբը, ենթադրաբար՝ դրանցից ավելի էժան ձերբազատվելու նպատակով»,-հայտարարեց նա:

Նա դիմեց Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետի նորանշանակ պաշտոնակատար Յակով Ասատրյանին՝ ասելով, որ պայմանավորվել են այսուհետ շինարարությունների ավարտական ակտերը կապեն նրա հետ, թե տվալ շինարարան արդյոք ստացել է համապատասխան փաստաթղթերը շինարարական աղբավայրից:

«Ավարտական ակտ մարդը չպետք է ստանա, եթե ինքն իր շինաղբը համապատասխան ձևով չի տեղափոխել շինաղբավայրեր, որոնք շատ կոնկրետ տեղեր են և հետագայում նրանք պետք է ստացական ունենան, որ  այդ աղբավայրում իրենք շինաղբ են տեղափոխել»,-ասաց փոխքաղաքապետը:

Յակով Ասատրյանը հայտնեց, որ արվել են համապատասխան փոփոխություններ, ըստ որոնց՝ ավարտական ակտերը կտրամադրվեն միան շինաղբի դիմաց վճարման անդորագրերի ներկայացման դեպքում:

«Եթե շինարարները համապատասխան փաստաթղթեր չունենան, որ շինաղբը շինաղբավայր են տեղափոխում, իրենք մեզ հետ խնդիր են ունենալու»,-հայտարարեց փոխքաղաքապետը:

Մանրամասները՝ տեսանյութում։