Արցախի գործող և նախկին նախագահները մասնակցել են Սուրբ Հարության տոնի առթիվ մատուցված պատարագին
Սուրբ Հարության տոնի առթիվ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ապրիլի 9-ին Ստեփանակերտի Սբ.Աստվածամոր Հովանու մայր տաճարում մասնակցել է ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հանդիսապետությամբ մատուցված պատարագին։
Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։
Պատարագին մասնակցել են նաև հանրապետության երկրորդ և երրորդ նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը, օրենսդիր ու գործադիր մարմինների ներկայացուցիչներ։