Ռուսները ռազմի դաշտում իրական պլաններ կտեսնեն․ Պոդոլյակը՝ ուկրաինական հակահարձակման ծրագրերի արտահոսքի մասին

Լուրեր

25.07.2026 | 19:46
Համբուրգ․ Էլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.07.2026 | 19:45
Ավարտվել է Հայաստանի 2026-ի երիտասարդների առաջնությունը. հայտնի են հաղթողները
25.07.2026 | 19:41
Տոկաևը Պուտինին առաջարկել է «սառեցնել» Ուկրաինայի հետ պատերազմը
25.07.2026 | 19:11
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
25.07.2026 | 18:58
Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել բազմահազարանոց ուսանողական բողոքի ցույցերից հետո
25.07.2026 | 18:35
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է բանակային զորամիավորման ջոկերի հրամանատարներին և դիրքերի ավագներին
25.07.2026 | 18:12
Փաշինյանը և Մակրոնը քննարկել են քննարկել են Հայաստան–Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին վերաբերող հարցեր
25.07.2026 | 17:59
Ուրուգվայում քննարկվել են COP17-ին առնչվող հարցեր
25.07.2026 | 17:45
Երկրաշարժ՝ Վրաստանում. այն զգացվել է նաև Հայաստանում
25.07.2026 | 17:32
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
25.07.2026 | 16:59
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
25.07.2026 | 16:42
Թեհրանն առաջարկում է ավելացնել Հայաստան գազի արտահանման ծավալները
25.07.2026 | 16:30
Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում
25.07.2026 | 15:55
Իրանի և Ղրղզստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի շուրջ
25.07.2026 | 15:37
Հանրապետությունում հրդեհավտանգ իրավիճակ է. ՆԳՆ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոնները
Բոլորը

Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը «ֆոտոշոփ» և «կեղծ արտահոսք» է անվանել ուկրաինական հակահարձակումը նախապատրաստելու՝ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ծրագրերի արտահոսքը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Մոսկվան շատ է ցանկանում խափանել ուկրաինական հակահարձակումը: Բայց ռուսները ռազմի դաշտում իրական պլաններ կտեսնեն: Շուտով»,- գրել է նա:

Նախօրեին NYT-ը, վկայակոչելով Ջո Բայդենի վարչակազմի անանուն աղբյուրներին, հայտնել էր, որ ուկրաինական հարձակման նախապատրաստման վերաբերյալ Պենտագոնի և ՆԱՏՕ-ի գաղտնի փաստաթղթերի նկարները հայտնվում են Twitter-ում և Telegram-ում, և որ դրանք մասամբ փոփոխված են, բայց մասամբ իրական են երևում:

Փաստաթղթերում չի նշվում առաջիկա հարձակման ամսաթիվն ու վայրը։ Բայց դրանք պարունակում են տեղեկություններ այն մասին, թե քանի բրիգադ է նախատեսում նախապատրաստել Ուկրաինան հարձակմանը և որքան տեխնիկա կստանա դրա համար: Դրանք նաև տեղեկություններ են պարունակում, թե որքան է HIMARS-ի զինամթերքի ամենօրյա սպառումը:

Տաթև Ֆռանգյան