Գյումրիում մեկնարկել են Համահայկական ամառային 8-րդ խաղերի նախապատրաստական աշխատանքները

Լուրեր

06.08.2026 | 23:24
Քաղաքացիությունը չի կարող լինել «ներդրման դիմաց արագ ստացվող ծառայություն», այն պետք է հիմնված լինի պետության հետ իրական և կայուն կապի վրա. ՆԳ նախարար
06.08.2026 | 23:10
Վինիսիուսը երկարաձգել է «Ռեալի» հետ պայմանագիրը
06.08.2026 | 22:59
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.08.2026 | 22:44
Ադրբեջանական բեռնատարների վարորդները Վրաստանում շաբաթներով չեն անցնում մաքսային ստուգումը․ Բաքուն դիմել է Վրաստանի ԱԳՆ-ին
06.08.2026 | 22:30
«Անընդունելի և դատապարտելի է». Արամ Ա Կաթողիկոսը՝ Գարեգին Բ-ին դատարան կանչելու մասին
06.08.2026 | 22:17
Պետական պարտքի աճը Փաշինյանի օրոք. հնարքներ ԱԺ-ում և կապը Ամուլսարի հետ. Փա՞ստ թե փուստ
06.08.2026 | 22:11
Հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում
06.08.2026 | 22:01
Կոնֆերենցիաների լիգա. Հեռացումներ, գեղեցիկ գոլեր ու ոչ-ոքի՝ «Նոա» – «Սյոն» խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:47
Նախագահը ԹՈՒՄՈ-ի հիմնադիր Սամվել Սիմոնյանին է հանձնել ՀՀ պետական պարգևը
06.08.2026 | 21:32
Սարյանի պուրակի ծառերից մեկը քամուց կոտրվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:20
Մոսկվան Երևանից պաշտոնական դիմում չի ստացել երկաթուղու կոնցեսիան դադարեցնելու վերաբերյալ
06.08.2026 | 21:10
Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին
06.08.2026 | 20:57
Գոռավան բնակավայրում մանկապարտեզ կկառուցվի
06.08.2026 | 20:43
Վթար Լոռու մարզում․ վարորդը հոսպիտալացվել է
06.08.2026 | 20:30
ԶԻՆԱՊԱՀ-ի ցուցակում զոհված զինծառայողներ՝ 2025-ին և 2026-ին․ ինչ հանգամանքներում են նրանք մահացել
Բոլորը

Համահայկական ամառային 8-րդ խաղերի նախապատրաստական աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍՆ սպորտի քաղաքականության վարչության պետ Նարինե Շահբազյանն ու պետի տեղակալ Դավիթ Բաղումյանն օրերս այցելել են Գյումրի: Ի դեպ, Նարինե Շահբազյանը լինելու է Համահայկական խաղերի գլխավոր մրցավարը․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Օգոստոսի 5-19-ը կայանալիք Համահայկական ամառային 8-րդ խաղերի բացման պաշտոնական արարողությունը տեղի կունենա Գյումրիի քաղաքային մարզադաշտում։ Շիրակի մարզում նախատեսվում են կազմակերպել նաև խաղերի ծրագրում ընդգրկված որոշ մարզաձևերի մրցումներ։

Միջոցառումները պատշաճ կազմակերպելու նպատակով նախապատրաստական աշխատանքներն արդեն մեկնարկել են։

Նարինե Շահբազյանը Շիրակի մարզպետի աշխատակազմի և Գյումրու համայնքապետարանի սպորտի պատասխանատուների ուղեկցությամբ շրջայցեր է կատարել խաղերի ծրագրում ընդգրկված մարզակառույցներ՝ Գյումրու քաղաքային մարզադաշտ, «Սև ամրոց» համալիր, Գյումրու ֆուտբոլի ակադեմիա, թիվ 30 հիմնական դպրոցի մարզադահլիճ, Գյումրի համայնքի համալիր մարզադպրոց, սամբո-ձյուդոյի մարզադպրոց, Արթիկ համայնքի խաղերի մարզադպրոց և ՀՀ ԿԳՄՍ նախարարության Արթիկի պետական քոլեջ։

Տեղերում ուսումնասիրվել է մարզական հաստատությունների վիճակը, անհրաժեշտ պայմանների առկայությունը, հստակեցվել են հետագա անելիքները։

«Միասնություն սպորտով» կարգախոսով Համահայկական ամառային 8-րդ խաղերին 17 մարզաձևերի համար խաղարկվելու է 107 հավաքածու մեդալ: