Բայրամովը՝ Արցախ ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելություն ուղարկելու մասին

Լուրեր

13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
13.09.2026 | 11:02
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը TÜRKSOY-ի անդամ երկրների՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովների 9-րդ նիստի բացման արարողության ժամանակ Հայաստանի հասցեին կրկին կեղծ մեղադրանքներ է հնչեցրել։ Նա, մասնավորապես, հայտարարել է, թե, իբր, Հայաստանը 30 տարի խոչընդոտել է Արցախ ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելություն ուղարկելուն։

«Վերջին 30 տարիներին հենց Հայաստանն է խոչընդոտել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելության ուղարկմանը Ղարաբաղի տարածք: Հայաստանը համառորեն մերժել է այդ ուղղությամբ առաջարկները»,- ասել է Բայրամովը։

Նա նշել է, որ Բաքուն, իբր, մշտապես աջակցել է առաքելություն ուղարկելուն։

«ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ադրբեջանի ազգային հանձնաժողովը համատեղ աշխատել է բոլոր ուսումնասիրությունների շրջանակում։ Ադրբեջանը մշտապես համագործակցում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ կրթության, մշակույթի և այլ ոլորտներում»,- ասել է Ադրբեջանի ԱԳ նախարարը։

Հավելենք, որ Հայաստանը Արցախ ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելություն ուղարկելուն չի խոչընդոտել և չի խոչընդոտում։

Իսկ Բաքվի կողմից կազմակերպության առաքելություն ուղարկելուն խանգարելու փաստն արձանագրվել է նաև կառույցի կողմից։ Մասնավորապես, 2020 թվականի դեկտեմբերին ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակույթի հարցերով գլխավոր տնօրենի տեղակալ Էռնեստո Օտտոնեն հայտարարել էր, որ Ադրբեջանից դեռ պատասխան չեն ստացել Արցախ կազմակերպության փորձագիտական առաքելություն ուղարկելու համար։

«Առայժմ միայն Ադրբեջանի պատասխանին ենք սպասում, որպեսզի ՅՈՒՆԵՍԿՕ-ն կարողանա առաջ շարժվել առաքելություն ուղարկելու ուղղությամբ»,- ասել էր նա։

Ադրբեջանի  տարբեր պաշտոնյաներ էլ, այդ թվում՝ մշակույթի նախկին նախարար Անար Քերիմովը հայտարարել էր, որ կառույցին Բաքուն սեփական պահանջներն է ուղարկել և դրանց բավարարման դեպքում է հնարավոր առաքելության կազմակերպումը։

Էմմա Չոբանյան