ՆԱՏՕ-ն սպառել է իր պաշարներն ու ավելացնում է ռազմական արտադրությունը․ Ստոլտենբերգ

Լուրեր

16.09.2026 | 00:14
Կռվախնձոր դարձած դուռն ու արտահերթ ընտրությունների նախերգանքը․ Գյումրիի ավագանու նիստը լարվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 23:30
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
15.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.09.2026 | 23:07
ԶՈՒ ԳՇ պետը գիշերային ժամերին անակնկալ ստուգայց է կատարել մի շարք զորամասեր
15.09.2026 | 23:00
Թրամփը հայտարարել է, որ TRIPP-ը մեծ առավելություն է տալիս Թեհրանի հետ հարաբերություններում․ The Hill
15.09.2026 | 22:42
Պուտինի մերձավոր ռուս օլիգարխ Կրեմլյովը վճարել է Թրամփի որդու հարսանիքի ծախսերի մի մասը. ProPublica-ի հետաքննությունը
15.09.2026 | 22:27
Արարատ Միրզոյանը հասարակական խորհրդի նիստում ներկայացրել է արտաքին քաղաքականության առաջնահերթությունները
15.09.2026 | 22:23
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Մոլդովայի հետ
15.09.2026 | 22:12
«Մարդը պետք է գերակա լինի ԱԲ-ի նկատմամբ»․ Microsoft-ը վարքագծի կանոնագրքի նախագիծ է հրապարակել
15.09.2026 | 21:59
Սպիտակ էջեր չկան․ պատասխան Հաջիևի հեգնանքին՝ Մատենադարանի բնօրինակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 21:45
Եվրոպան Հայաստանին ցույց տվեց, որ կարող է լինել հուսալի գործընկեր՝ ոչ միայն խոսքով․ Բոգդան Զդրոևսկին՝ ԵԽ-ում քվեարկության մասին
15.09.2026 | 21:38
Ֆրանսիան ԵՄ-ում լոբբինգ է անում Ալիշեր Ուսմանովի դեմ պատժամիջոցները չեղարկելու համար՝ որպես Ադրբեջանում պահվող ֆրանսիացի քաղաքացիների ազատ արձակման գործարքի մաս․ FT
15.09.2026 | 21:24
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները
15.09.2026 | 21:11
Ալիևը Եվրախորհրդարանը «կոռուպցիոներների որջ» է անվանել ու եվրոպական կառույցներին մեղադրել ՀՀ-ին աջակցելու մեջ
15.09.2026 | 21:00
Սարսափելի է՝ օտարերկրյա դիվանագետները էթնիկ զտումը նորմալացրին․ ՀՀ-ն պիտի բողոք ներկայացնի այդ երկրներին․ Հայկ Խանումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՆԱՏՕ-ի երկրները «մեծացնում են» ռազմական արտադրանքի արտադրության ծավալները, որպեսզի արևմտյան դաշինքը կարողանա շարունակել աջակցել Ուկրաինային ռուսական լայնամասշտաբ ներխուժման դեմ պայքարում։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, գրում է VOA-ն։

«ՆԱՏՕ-ի առջև ծառացած հիմնական մարտահրավերը կայանում է նրանում, որ այս պատերազմը վերածվել է հյուծման պատերազմի, իսկ դա նշանակում է թիկունքայինների մարտ՝ ռազմամթերք, զենք և այլ պաշարներ առաջնագիծ բերելու համար» – ասել է նա:

Ելույթ ունենալով Բրյուսելում ՆԱՏՕ-ի շտաբ-բնակարանում՝ Ստոլտենբերգն ասել է, որ պատերազմի սկզբում՝ 2022 թվականի փետրվարին, ՆԱՏՕ-ի երկրները «սպառել են իրենց սեփական պաշարները»։

«Այնպես որ՝ այժմ մենք քրտնաջան աշխատում ենք արտադրությունն ավելացնելու համար, որպեսզի կարողանանք շարունակել աջակցել Ուկրաինային, քանի որ դա չափազանց կարևոր է»,- ասել է ՆԱՏՕ-ի ղեկավարը։

Տաթև Ֆռանգյան