Իսրայելը պատասխան հարվածներ է հասցրել Գազային և Լիբանանին

Լուրեր

16.09.2026 | 00:14
Կռվախնձոր դարձած դուռն ու արտահերթ ընտրությունների նախերգանքը․ Գյումրիի ավագանու նիստը լարվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 23:30
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
15.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.09.2026 | 23:07
ԶՈՒ ԳՇ պետը գիշերային ժամերին անակնկալ ստուգայց է կատարել մի շարք զորամասեր
15.09.2026 | 23:00
Թրամփը հայտարարել է, որ TRIPP-ը մեծ առավելություն է տալիս Թեհրանի հետ հարաբերություններում․ The Hill
15.09.2026 | 22:42
Պուտինի մերձավոր ռուս օլիգարխ Կրեմլյովը վճարել է Թրամփի որդու հարսանիքի ծախսերի մի մասը. ProPublica-ի հետաքննությունը
15.09.2026 | 22:27
Արարատ Միրզոյանը հասարակական խորհրդի նիստում ներկայացրել է արտաքին քաղաքականության առաջնահերթությունները
15.09.2026 | 22:23
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Մոլդովայի հետ
15.09.2026 | 22:12
«Մարդը պետք է գերակա լինի ԱԲ-ի նկատմամբ»․ Microsoft-ը վարքագծի կանոնագրքի նախագիծ է հրապարակել
15.09.2026 | 21:59
Սպիտակ էջեր չկան․ պատասխան Հաջիևի հեգնանքին՝ Մատենադարանի բնօրինակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 21:45
Եվրոպան Հայաստանին ցույց տվեց, որ կարող է լինել հուսալի գործընկեր՝ ոչ միայն խոսքով․ Բոգդան Զդրոևսկին՝ ԵԽ-ում քվեարկության մասին
15.09.2026 | 21:38
Ֆրանսիան ԵՄ-ում լոբբինգ է անում Ալիշեր Ուսմանովի դեմ պատժամիջոցները չեղարկելու համար՝ որպես Ադրբեջանում պահվող ֆրանսիացի քաղաքացիների ազատ արձակման գործարքի մաս․ FT
15.09.2026 | 21:24
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները
15.09.2026 | 21:11
Ալիևը Եվրախորհրդարանը «կոռուպցիոներների որջ» է անվանել ու եվրոպական կառույցներին մեղադրել ՀՀ-ին աջակցելու մեջ
15.09.2026 | 21:00
Սարսափելի է՝ օտարերկրյա դիվանագետները էթնիկ զտումը նորմալացրին․ ՀՀ-ն պիտի բողոք ներկայացնի այդ երկրներին․ Հայկ Խանումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իսրայելն ավիահարվածներ է հասցրել Գազայի հատվածին ու Լիբանանի հարավային շրջաններին՝ նշելով, որ դրանք ուղղված են ՀԱՄԱՍ արմատական իսլամիստական շարժման թիրախներին, այն բանից հետո, երբ այդ ուղղություններից մի քանի տասնյակ հրթիռներ են արձակվել Իսրայելի տարածքի ուղղությամբ։ Այս մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակը։ Հարվածները հասցվել են տեղի ժամանակով ժամը 04։30-ին, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

AFP-ի տվյալներով՝ պայթյուններ են լսվել Լիբանանի հյուսիսում գտնվող Տիր քաղաքից ոչ հեռու, ինչպես նաև Գազայի հատվածում։ Լիբանանի անվտանգությունում աղբյուրները հայտնել են, որ առնվազն 3 պայթյուն է որոտացել այն բանից հետո, ինչ իսրայելական ինքնաթիռները հարվածներ են հասցրել Տիրի մոտ գտնվող պաղեստինյան փախստականների ճամբարի ծայրամասում գտնվող գյուղատնտեսական հողերին:

Իսրայելի պաշտպանության բանակը «թույլ չի տա ահաբեկչական ՀԱՄԱՍ կազմակերպությանը գործել Լիբանանից և այդ պետությանը պատասխանատու է համարում իր տարածքից ցանկացած ուղղորդված կրակի համար», -ասվում է հայտարարության մեջ։ Իսրայելի տվյալներով՝ ապրիլի 6-ին Լիբանանից երկրի հյուսիսի վրա արձակվել է 34 հրթիռ, որոնցից 25-ը ոչնչացվել է։  Հարվածներն իրականացվել են հրեական գլխավոր տոներից մեկի՝ Պեսախի ժամանակ։ Սա ամենամեծ էսկալացիան էր 2006 թվականին Իսրայելի և Լիբանանի միջև պատերազմից հետո: ՄԱԿ-ի UNIFIL-ի խաղաղապահ առաքելությունը հայտարարել է, որ ավիահարվածներից հետո Իսրայելը և Լիբանանն, այդուհանդերձ, չեն ցանկանում պատերազմ։ «Երկու կողմերն էլ ասել են, որ պատերազմ չեն ուզում»,- ասել է առաքելության ներկայացուցիչը։