Լիբանանի տարածքից հրթիռակոծությունից հետո Իսրայելի վարչապետը ռազմաքաղաքական կաբինետի նիստ է հրավիրել

Լուրեր

23.11.2026 | 02:06
Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է «Ինտերի»՝ 4:4 հաշվով ավարտված խաղին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2026 | 22:27
Սյունիքում մեքենաներ են արգելափակվել․ փրկարարներն օգնություն են ցուցաբերում
22.11.2026 | 21:17
Հայաստանի էներգահամակարգը հարևան մյուս երկու երկրների համակարգերին ինտեգրելը ՀԷՑ-ի հետ կապելը մանիպուլյացիա է․ Ռոմանոս Պետրոսյան
22.11.2026 | 21:01
Փակ և դժվարանցանելի ճանապարհներ Հայաստանում․ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է
22.11.2026 | 20:00
Շինաղբի սարեր Հայաստանի ձորերում․ կառուցապատման բումի անտեսված ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
22.11.2026 | 19:25
COP31-ի մասնակիցներին չի հաջողվել համաձայնեցնել եզրափակիչ հայտարարությունը․ համաժողովն ավարտվել է սկանդալով
22.11.2026 | 18:54
Արթուր Հարությունյանը ԿԸՀ դատարկ հայտարարագիր է ներկայացրել
22.11.2026 | 18:31
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մի շարք հասցեներում ջրանջատում կլինի
22.11.2026 | 18:13
Ֆրանսիայում տասնյակ հազարավոր մարդիկ կրկին դուրս են եկել բողոքի ցույցերի
22.11.2026 | 17:52
Հայաստանի մի շարք շրջաններում ձյուն և ձնախառն անձրև է տեղում
22.11.2026 | 17:32
Պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանն այցելել է զորամասեր և ամրացված շրջաններ
22.11.2026 | 17:11
Դատարանը մերժել է Վալերիյ Օսիպյանից պետության նվիրած բնակարանը բռնագանձելու՝ Դատախազության պահանջը
22.11.2026 | 16:34
Ռազմական ոստիկանությունը կուժեղացնի պայքարը քրեական ենթամշակույթի և արատավոր բարքերի դեմ
22.11.2026 | 15:59
Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ․ ՓԾ
22.11.2026 | 15:13
Նոյեմբերի 22-ին Դավթաշենի 4-րդ թաղամասում ջուր չի լինի
Բոլորը

Իսրայելի վարչապետի աշխատակազմը հայտնում է, որ վարչապետ Բենիամին Նեթանյահուն որոշել է այսօր երեկոյան ռազմաքաղաքական կաբինետի նիստ գումարել՝ երկրի հյուսիսում տիրող իրավիճակը գնահատելու համար, գրում է Newsru.co.il-ը։

Հանդիպմանը կքննարկվեն նաև Իսրայելի անվտանգությանն առնչվող այլ հարցեր։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ օգոստոսի 6-ին Լիբանանից Իսրայելի ուղղությամբ արձակվել է 34 հրթիռ։ «Երկաթե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգը որսացել է 25 հրթիռ, 5-ն ընկել է Իսրայելի տարածքում, այս պահին ճշտվում է ևս 4 հրթիռի ընկնելու վայրը։

Միաժամանակ, մամուլի ծառայությունից նշում են, որ այս տվյալները վերջնական չեն։

Իսրայելը մարտական ինքնաթիռներ է բարձրացրել երկինք։

Վերջին անգամ Իսրայելի տարածքը Լիբանանի տարածքից նման գնդակոծության է ենթարկվել 2021 թվականի օգոստոսին։ Այն ժամանակ արձակվել էր ավելի քան 20 հրթիռ։

Տաթև Ֆռանգյան