Դեռևս պարզ չէ՝ ուր կտեղափոխեն Գյումրիի թատրոնի ճեմասրահում գտնվող «Սարերում» որմնանկարը

Լուրեր

07.06.2026 | 14:59
Սիմոնյանը՝ դստեր, Ծառուկյանը՝ թոռան հետ, իսկ Մարուքյանին երեխայի հետ քվեախցիկ մտնել չթույլատրեցին․ ի՞նչ է ասում օրենքը
07.06.2026 | 14:52
Երկու ԶԼՄ-ներ խախտել են լռության օրվա կանոնները․ Արթուր Սաքունց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 14:42
387 տեղամասում խախտումներ են նկատվել․ Դանիել Իոաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 14:37
Ընտրական գործընթացի ընթացքում ժամը 14:00-ի դրությամբ արձանագրվել է 6 կրկնաքվեարկության դեպք և 5 գաղտնիության խախտում. ՆԳՆ
07.06.2026 | 14:33
Վաղվանից ինտենսիվ կաշխատենք, որպեսզի խաղաղության պայմանագիրը ստորագրենք ու վավերացնենք. ԱԽ քարտուղար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 14:30
Հետընտրական պրոցեսներ բացառում ենք, անհնար է դա. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 14:26
Կրկնակի քվեարկության փորձ կատարած անձը ձերբակալվել է. ՔԿ
07.06.2026 | 14:23
Քվեարկեցի նրա համար, որ գերտերությունները ՀՀ-ում չպատերազմեն․ Լևոն Զուրաբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 14:22
Չինաստանը «հատուկ ծովային գործողություն» է սկսել Թայվանի արևելյան ափերի մոտ
07.06.2026 | 14:20
Քվեարկության գաղտնիությունը խախտած վստահված անձը ձերբակալվել է. ՔԿ
07.06.2026 | 14:19
«Դիտորդական կազմակերպություններից մոլորյալներ են եղել». Վաղարշապատի ընտրատարածքային հանձնաժողովի նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 14:13
Ալեն Սիմոնյանը դստեր հետ մասնակցեց ընտրությանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 14:10
«Անկախ դիտորդ» դաշինքի ներկայացուցիչների ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
07.06.2026 | 14:10
Թիվ 14/19 ընտրատեղամասը մատչելի չէ հաշմանդամություն ունեցողների համար. սենյակը երկրորդ հարկում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 14:07
Սերժ Սարգսյանը քվեարկում է ԱԺ ընտրություններում. ՈՒՂԻՂ
Բոլորը

Կառավարության այսօրվա որոշմամբ 34 մլն 677 հազար դրամ գումար է հատկացվել Շիրակի մարզպետարանին՝ Գյումրիում «Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոն» ՊՈԱԿ-ի շենքի արտաքին պատուհանները փոխելու նպատակով։

Թատրոնի տնօրեն Լյուդվիգ Հարությունյանը նշում է, որ պատուհաններն անվտանգ չեն, վթարային են, մտավախություն ունեն, որ ուժեղ քամիների ժամանակ դիմապակիները կկոտրվեն ու կընկնեն անցորդների գլխին։ Թատրոնի տնօրինության համար գերխնդիր է, սակայն, Հակոբ Հակոբյանի «Սարերում» որմնանկարը թատրոնի ճեմասրահից այլ վայր տեղափոխելը։ Այն փրկելու նպատակով բերել ու ժամանակավորապես տեղադրել են թատրոնում, բայց Լյուդվիգ Հարությունյանի ասելով՝ արվեստի այս գործը փչացել է՝ ճեմասրահում ջեռուցում չլինելու ու պահուհաններից ներս թափանցող անձրևաջրերի պատճառով։

Լյուդվիգ Հարությունյանի տեղեկացմամբ, որմնանկարը թատրոնի շենք ներս են բերել պատուհաններով, և եթե հիմա դրանք փոխեն՝ ապա հետագայում կդժվարանան որմնանկարն այլ վայր տեղափոխելը, իսկ թատրոնը ընտրված ճիշտ վայրը չէ, հատկապես որ որմնանկարի պահպանման համար համապատասխան պայմաններ չկան․ արվեստի այս գործը փակել է թատրոնի լուսավորությունը։ Առաժմ, ըստ Լյուդվիգ Հարությունյանի, համապատասխան տեղ չեն գտնում։

Ըստ նրա՝ քննարկվել է «Շիրակ» օդանավակայան, ինչպես նաև «Գյումրի մարզամշակութային կենտրոն» տեղափոխելու հարցը։ Երկու տարբերակն էլ անընդունելի է եղել։

Այս խնդրին անդրադարձել է նաև Շիրակի նախկին մարզպետ, վարչապետի ներկայիս օգնական Նազելի Բաղդասարյանը՝ մասնավորապես գրելով․ «Լիահույս եմ, որ առաջիկայում Հակոբ Հակոբյանի՝ ազգային արժեք ճանաչված «Սարերում» որմնանկարը, որը տեղադրված է թատրոնի ճեմասրահում, կտեղափովի այլ ապահով վայր։ Այս հարցով ևս կա վարչապետի հանձնարարականը»։

Հիշեցնենք՝ որմնանկարի վերականգնումը իրականացվել է ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Միլսի մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի ֆինանսավորմամբ, դեսպանատան աջակցությամբ։ Այն դուրս էր բերվել լքված գործարաններից մեկի շենքից։

Արմիկ Մովսիսյան