Հայաստանը կմասնակցի ԱՄՆ-ի գլխավորությամբ ապրիլի 22-ին մեկնարկող Defender-23 զորավարժություններին

Լուրեր

25.04.2026 | 21:33
Մանվել Խնձրցյանը և Վազգեն Թևանյանը տպավորիչ հաղթանակներով դարձան ԵԱ-ի բրոնզե մեդալակիրներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.04.2026 | 20:38
Գարիկ Կարապետյանը` Եվրոպայի եռակի չեմպիոն, Սիմոն Մարտիրոսյանը մեդալ չնվաճեց
25.04.2026 | 20:19
ՃՏՊ Չարենցավան քաղաքի Չարենցի փողոցում․ կան տուժածներ
25.04.2026 | 19:17
Հայաստանի Մ-17 հավաքականը Երևանում պարտվեց Հունգարիային․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.04.2026 | 19:00
Գուցե կան տողատակեր, որոնցից տեղյակ չենք, բայց չենք կարող Ցեղասպանության վրա խաչ քաշել. Արա Գևորգյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.04.2026 | 18:58
Ըմբշամարտի ԵԱ․ Արսեն Հարությունյանը կիսաեզրափակիչում պարտվեց Զաուր Ուգուևին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.04.2026 | 18:26
Գազայի հատվածում անցկացվում են առաջին ընտրությունները 2006 թվականից ի վեր
25.04.2026 | 18:02
Փաշինյանը ներկա է գտնվել Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոցի հիմնարկեքի արարողությանը
25.04.2026 | 17:26
Ինչ գործ բռնել եմ, միշտ ստացվել է, միայն 2021-ին չի ստացվել․ Ռոբերտ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.04.2026 | 16:31
Ես դատում եմ և պատրաստ եմ այդ նույն դատով դատվել․ Փաշինյանը՝ քաղաքացուն․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.04.2026 | 16:15
Պատրաստ ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ բանակցություններին Ադրբեջանում. Զելենսկի
25.04.2026 | 15:40
Մեզ պետք է հասկանալ՝ ինչքան երջանիկ ենք, որ ունենք Հայաստանի Հանրապետությունը․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.04.2026 | 15:08
Ըմբշամարտի ԵԱ․ Արսեն Հարությունյանը երկու տպավորիչ հաղթանակով դուրս եկավ կիսաեզրափակիչ
25.04.2026 | 14:28
Իշխանափոխությունից հետո համաներում ենք հայտարարելու․ Ագնեսա Խամոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.04.2026 | 14:09
«Բավարար առաջադիմություն ունեցող ուսանողների համար Ակադեմիական քաղաքում կրթությունը կլինի անվճար»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Հայաստանը մասնակցելու է ապրիլի 22-ից մեկնարկող Defender 23 զորավարժություններին, որոնք անցկացվում են ԱՄՆ-ի գլխավորությամբ։ Այս մասին հայտնել է Պենտագոնի մամուլի խոսնակ Սաբինա Սինգհը։

Նա նշել է, որ շուրջ երկու ամիս տևող ամենամյա զորավարժությունները կենտրոնանում են ԱՄՆ-ում տեղակայված ուժերի ռազմավարական տեղակայման և եվրոպական դաշնակիցների ու գործընկերների հետ փոխգործակցության վրա։

ԱՄՆ-ի գլխավորությամբ Defender 23 զորավարժություններն անցկացվում են Եվրոպայում և Աֆրիկայում 2021 թվականից:

«Մոտավորապես 9,000 ամերիկացի զինվորական և մոտ 17,000 զինծառայող 26 դաշնակից և գործընկեր երկրներից կմասնակցեն զորավարժությունների, իսկ նրանց մի մասը կտարածվի եվրոպական 10 տարբեր երկրներում»,- ասել է Սինգհը:

Մասնակից երկրների ցանկում է նաև Հայաստանը։

Հայաստանից բացի՝ զորավարժություններին մասնակցելու են նաև Ալբանիայի, Բոսնիա և Հերցոգովինայի, Բուլղարիայի, Խորվաթիայի, Չեխիայի, Դանիայի, Էստոնիայի, Ֆրանսիայի, Վրաստանի, Գերմանիայի, Հունաստանի, Հունգարիայի, Իտալիայի, Կոսովոյի, Մոլդովայի, Մոնտենեգրոյի, Նիդեռլանդների, Հյուսիսային Մակեդոնիայի, Լեհաստանի, Ռումինիայի, Սլովակիայի, Իսպանիայի, Շվեդիայի, Մեծ Բրիտանիայի զորքերը։

Էմմա Չոբանյան