Պեսկովը հայտնել է, որ Պուտինը Մոսկվայում հանդիպել է Էրդողանի գլխավոր խորհրդականին

Լուրեր

13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
13.09.2026 | 11:02
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել է Թուրքիայի նախագահի խոսնակ, գլխավոր խորհրդական Իբրահիմ Քալընի հետ, գրում է ՏԱՍՍ-ը։

«Իսկապես, նման հանդիպում եղել է»,- լրագրողների հետ զրույցում ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով տեղեկություններն այն մասին, որ Քալընը Մոսկվայում անձամբ է հանդիպել ՌԴ նախագահի հետ և քննարկել «Աքքույու» ատոմակայանի շուրջ համագործակցության հարցեր։

Պեսկովը պատմել է, որ հանդիպմանը «քննարկվել է խոշոր նախագծերի իրականացման թեման, որոնք օրակարգում են, այդ թվում՝ «Աքքույու»-ն»։

«Խոսել են այն մասին, թե ինչպես պետք է նշել և անցկացնել վառելիքի բեռնման արարողությունը։ Ինչպես ավելի վաղ ասել էինք՝ Ռուսաստանը պատշաճ կերպով կմասնակցի արարողությանը»,- ասել է Կրեմլի խոսնակը։

Հավելենք, որ Քալընը նախօրեին հայտարարել էր, որ Մոսկվայում անձամբ հանդիպել է Վլադիմիր Պուտինի հետ։ Նրա խոսքով՝ Ռուսաստանի ղեկավարին է փոխանցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ուղերձները, իսկ զրույցի ընթացքում շոշափվել են Ուկրաինայի թեմաներն ու «Աքքույու»-ի վառելիքի բեռնման արարողությունը։ Քալընը նաև ասել է, որ ՌԴ ղեկավարի կողմից նույնպես Էրդողանին ուղղված ուղերձներ են եղել։

Հիշեցնենք, որ Էրդողանն ավելի վաղ հայտնել էր, որ չի բացառվում ապրիլի 27-ին Պուտինի այցը Թուրքիա՝ «Աքքույու» ԱԷԿ-ի միջուկային վառելիքի բեռնման արարողությանը։

Էմմա Չոբանյան