Չինական ավիակիրն առաջին անգամ լքել է Հարավչինական ծովը և շարժվում է դեպի Թայվան

Լուրեր

16.09.2026 | 00:14
Կռվախնձոր դարձած դուռն ու արտահերթ ընտրությունների նախերգանքը․ Գյումրիի ավագանու նիստը լարվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 23:30
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
15.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.09.2026 | 23:07
ԶՈՒ ԳՇ պետը գիշերային ժամերին անակնկալ ստուգայց է կատարել մի շարք զորամասեր
15.09.2026 | 23:00
Թրամփը հայտարարել է, որ TRIPP-ը մեծ առավելություն է տալիս Թեհրանի հետ հարաբերություններում․ The Hill
15.09.2026 | 22:42
Պուտինի մերձավոր ռուս օլիգարխ Կրեմլյովը վճարել է Թրամփի որդու հարսանիքի ծախսերի մի մասը. ProPublica-ի հետաքննությունը
15.09.2026 | 22:27
Արարատ Միրզոյանը հասարակական խորհրդի նիստում ներկայացրել է արտաքին քաղաքականության առաջնահերթությունները
15.09.2026 | 22:23
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Մոլդովայի հետ
15.09.2026 | 22:12
«Մարդը պետք է գերակա լինի ԱԲ-ի նկատմամբ»․ Microsoft-ը վարքագծի կանոնագրքի նախագիծ է հրապարակել
15.09.2026 | 21:59
Սպիտակ էջեր չկան․ պատասխան Հաջիևի հեգնանքին՝ Մատենադարանի բնօրինակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 21:45
Եվրոպան Հայաստանին ցույց տվեց, որ կարող է լինել հուսալի գործընկեր՝ ոչ միայն խոսքով․ Բոգդան Զդրոևսկին՝ ԵԽ-ում քվեարկության մասին
15.09.2026 | 21:38
Ֆրանսիան ԵՄ-ում լոբբինգ է անում Ալիշեր Ուսմանովի դեմ պատժամիջոցները չեղարկելու համար՝ որպես Ադրբեջանում պահվող ֆրանսիացի քաղաքացիների ազատ արձակման գործարքի մաս․ FT
15.09.2026 | 21:24
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները
15.09.2026 | 21:11
Ալիևը Եվրախորհրդարանը «կոռուպցիոներների որջ» է անվանել ու եվրոպական կառույցներին մեղադրել ՀՀ-ին աջակցելու մեջ
15.09.2026 | 21:00
Սարսափելի է՝ օտարերկրյա դիվանագետները էթնիկ զտումը նորմալացրին․ ՀՀ-ն պիտի բողոք ներկայացնի այդ երկրներին․ Հայկ Խանումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Չինաստանի Ժողովրդական ազատագրական բանակի ռազմածովային ուժերի «Շանդուն» ավիակիրն առաջին անգամ լքել է Հարավչինական ծովը և շարժվում է դեպի Թայվան։ Ներկայում այն կղզուց 370 կմ հարավ-արևելք է, հայտնում է EADaily-ն։

Աղբյուրը մեջբերում է Թայվանի Պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Ցյու Գուոժենի խոսքերը, որը հայտնել է, որ ՉԺՀ Զինված ուժերի նավատորմի ավիակիրը նախօրեին անցել է Լուզոնի նեղուցով, որը կապում է Հարավչինական ծովը Խաղաղ օվկիանոսի հետ, և ներկայում գտնվում է Էլուանբի հրվանդանից 200 ծովային մղոն դեպի արևելք (կղզու ամենահարավային կետը):

«Առաջին անգամ է, որ ավիակիրը լքել է Հարավչինական ծովը։ Թայվանի զինվորականները ենթադրում են, որ սա կարող է լինել զորավարժությունների մի մաս, սակայն իրավիճակի զգայունության պատճառով պաշտպանական գերատեսչությունը շարունակում է պարզել ավիակրի անձնակազմի մտադրությունները»,- ասել է թայվանցի զինվորականը։

Սրա հետ մեկտեղ, Ցյու Գոուժեն նշել է, որ թայվանցի զինվորականները դեռևս տեղեկություն չունեն՝ արդյո՞ք «Շանդուն»-ից տախտակամածային ավիացիա թռչում է։

Տաթև Ֆռանգյան