ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը ժամանել է Կալինինգրադ՝ ռուսական կողմի հետ Զապորոժիեի ԱԷԿ-ում իրավիճակը քննարկելու

Լուրեր

17.05.2026 | 11:41
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Կասիմ-Ժոմարտ Տոկաևին ծննդյան տարեդարձի առիթով
17.05.2026 | 11:17
«Ուժեղ Հայաստան»-ի աջակիցները խոչընդոտել են ՔՊ-ի նախընտրական քարոզչության բնականոն ընթացքը, 10 անձ ձերբակալվել է. ՔԿ
17.05.2026 | 10:50
Վթարային ջրանջատում Լոռու և Կոտայքի մարզերում
17.05.2026 | 10:37
UFC. Հայտնի է Քոնոր Մաքգրեգորի հաջորդ մրցակիցն ու մենամարտի օրը
17.05.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
16.05.2026 | 21:37
Փաշինյանը ներկայացրել է վարորդական իրավունքից զրկված անձանց խնդրի լուծման իր տարբերակը
16.05.2026 | 21:15
Նախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել
16.05.2026 | 20:00
ՀՀ ԱԳ փոխնախարարը ԵԽ գլխավոր քարտուղարին է հանձնել «Մարզական մրցումների մեքենայությունների մասին» կոնվենցիայի վավերագիրը
16.05.2026 | 19:57
Սուրեն Իշխանյանը` Մ-17 ըմբշամարտի Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր
16.05.2026 | 19:44
«Ուժեղ Հայաստանի» քարոզարշավը. ՈՒՂԻՂ
16.05.2026 | 19:36
Ժաննա Անդրեասյանն այցելել է Շվանիձոր․ հիմնանորոգված մանկապարտեզն արդեն գործում է, դպրոցը՝ կահավորման փուլում
16.05.2026 | 19:00
Մերոնք պատրաստ են սրճարանում մեծ գումար ծախսել, բայց թանգարանի դեպքում խնայում են. Բելլա Իսահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.05.2026 | 18:39
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
16.05.2026 | 18:16
ՀՀ ԱԳ փոխնախարարը Քիշնևում անդրադարձել է արտաքին տեղեկատվական միջամտությունների սպառնալիքներին
16.05.2026 | 17:53
Կայացել է ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը
Բոլորը

ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսսին ապրիլի 5-ին Կալինինգրադում հանդիպել է ռուս պաշտոնյաների հետ՝ քննարկելու Զապորոժիեում ռուս զինվորականների կողմից օկուպացված ատոմակայանի անվտանգությունը: Գրոսսին անցյալ շաբաթ եղել է ատոմակայանում և կոչ է արել կողմերին իրավիճակին վերաբերվել ծայրահեղ լրջությամբ, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Զապորոժիեի ԱԷԿ-ն ամենամեծն է Եվրոպայում և ներկայում միջուկային վտանգ է ներկայացնում ոչ միայն եվրոպական մայրցամաքի, այլև ամբողջ աշխարհի համար։

«Ես շարունակում եմ ջանքեր գործադրել Զապորոժիեի ԱԷԿ-ի պաշտպանությունն ապահովելու համար»,- ասել է ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը Կալինինգրադում կայացած հանդիպումից հետո, սակայն քննարկումից մանրամասներ չի հայտնել։

Հանդիպմանը մասնակցած «Ռոսատոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Լիխաչովի խոսքով՝ Ռուսաստանը ևս հոգ է տանում կայանի անվտանգության մասին և պատրաստ է դիտարկել ՄԱԳԱՏԷ-ի առաջարկները։

Ռուսական զորքերը Զապորոժիե ԱԷԿ-ը գրավել են Ուկրաինա ներխուժման առաջին օրերին: Այդ ժամանակից ի վեր ակտիվություն կա կայանի տարածքում, որը Կիևը, ՄԱԿ-ը և ՄԱԳԱՏԷ-ն չափազանց վտանգավոր են որակում։ Օրինակ՝ ռեակտորներից մեկի մոտակայքում անհասկանալի նշանակության օբյեկտներ են կառուցվում։ Բացի այդ, ռուսական կողմը շարունակում է գնդակոծել Զապորոժիեի շրջանը։

Տաթև Ֆռանգյան