Իրանը և ՌԴ-ն ավարտում են իրանական Ռեշտն ու ադրբեջանական Աստարան կապող երկաթուղու կառուցման գործարքը

Լուրեր

26.07.2026 | 15:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
26.07.2026 | 14:33
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
26.07.2026 | 14:03
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
26.07.2026 | 13:40
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
26.07.2026 | 13:17
Հայ ըմբիշները Բաքվում են
26.07.2026 | 12:45
Արաղչին և Կալլասը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
26.07.2026 | 12:28
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում
26.07.2026 | 11:50
Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում
26.07.2026 | 11:31
Վթարային ջրանջատում Արմավիրում
26.07.2026 | 11:14
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
26.07.2026 | 10:57
Բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը հուլիսի 26-ին է
26.07.2026 | 10:36
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
26.07.2026 | 10:19
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
26.07.2026 | 10:03
Սուրեն Պապիկյանի հրամանով ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ
25.07.2026 | 19:46
Համբուրգ․ Էլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իրանը և Ռուսաստանը վերջնական համաձայնագիր են կնքելու Ռեշտ-Աստարա երկաթուղու նախագծի ավարտի վերաբերյալ մինչև հաջորդ իրանական ամսվա վերջը (2023 թվականի մայիսի 21-ը)։ Այս մասին հայտնել է թեմային ծանոթ աղբյուրը, գրում է Mehr գործակալությունը։

«Երկրի ամենակարևոր միջանցքը ներկայում Հյուսիս-Հարավն է, իսկ ամենակարևոր երկաթուղային նախագիծը՝ Ռեշտ-Աստարան»,- ասել է Իրանի երկաթուղու, նավահանգիստների և օդանավակայանների ընդլայնման գծով տրանսպորտային ենթակառուցվածքի ընկերության շինարարության և զարգացման փոխտնօրեն Աբբաս Խաթիբին։

Նա նշել է, որ Իրանի և Ռուսաստանի միջև լուրջ բանակցություններ են ընթանում Ռեշտ-Աստարա երկաթգծի և՛ ֆինանսական, և՛ տեխնիկական մասերին մասնակցելու, ինչպես նաև Հյուսիս-հարավ միջանցքի ավարտի վերաբերյալ։ Խաթիբին հավելել է, որ մինչև մայիսի 21-ը Ռուսաստանի հետ համաձայնագիրը վերջնական տեսքի կբերվի։

Պատասխանելով նախագծում Ադրբեջանի ներկայության մասին հարցին՝ Խաթիբին նշել է, որ բանակցություններ են ընթանում, և Իրանը փորձում է երկկողմ համաձայնագիր կնքել Ռուսաստանի հետ, որից հետո Ադրբեջանի մասնակցությամբ այդ համաձայնագիրն արդեն կդառնա եռակողմ։

Հավելենք, որ դեռ նախորդ տարվանից ռուսական մամուլում տեղեկություններ էին տարածվում, որ Մոսկվան մինչև 2030 թվականը կարող է 1,5 միլիարդ դոլար հատկացնել «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի զարգացման համար, որը Ռուսաստանն Իրանի միջոցով կապում է Հնդկաստանի հետ: Նշվում էր, որ «Ռուսական երկաթուղիներ» ընկերությունը մասնակցելու է Ադրբեջանի Աստարա քաղաքից մինչև Իրանի Ռեշտ քաղաք երկաթգծի կառուցմանը և Իրանում Գերմսար-Ինչե-Բուրուն գծի (495 կմ) էլեկտրաֆիկացմանը:

Այս առնչությամբ Ռուսաստանը, Իրանն ու Ադրբեջանը ակտիվ բանակցություններ էին վարում։ Սակայն վերջին ամիսներին Թեհրանի և Բաքվի հարաբերություններում լուրջ լարվածության ֆոնին դեռևս պարզ չէ, թե նախագիծն ինչ ընթացք կունենա։

Էմմա Չոբանյան