Մակրոնն Ուկրաինայում խաղաղության որոնման գործում կարևորել է Չինաստանի դերը

Լուրեր

16.05.2026 | 21:37
Փաշինյանը ներկայացրել է վարորդական իրավունքից զրկված անձանց խնդրի լուծման իր տարբերակը
16.05.2026 | 21:15
Նախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել
16.05.2026 | 20:00
ՀՀ ԱԳ փոխնախարարը ԵԽ գլխավոր քարտուղարին է հանձնել «Մարզական մրցումների մեքենայությունների մասին» կոնվենցիայի վավերագիրը
16.05.2026 | 19:57
Սուրեն Իշխանյանը` Մ-17 ըմբշամարտի Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր
16.05.2026 | 19:44
«Ուժեղ Հայաստանի» քարոզարշավը. ՈՒՂԻՂ
16.05.2026 | 19:36
Ժաննա Անդրեասյանն այցելել է Շվանիձոր․ հիմնանորոգված մանկապարտեզն արդեն գործում է, դպրոցը՝ կահավորման փուլում
16.05.2026 | 19:00
Մերոնք պատրաստ են սրճարանում մեծ գումար ծախսել, բայց թանգարանի դեպքում խնայում են. Բելլա Իսահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.05.2026 | 18:39
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
16.05.2026 | 18:16
ՀՀ ԱԳ փոխնախարարը Քիշնևում անդրադարձել է արտաքին տեղեկատվական միջամտությունների սպառնալիքներին
16.05.2026 | 17:53
Կայացել է ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը
16.05.2026 | 17:33
Ֆրանսիայում դատական քննություն է սկսվել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանի դեմ՝ Ջամալ Խաշոգիի սպանության գործով
16.05.2026 | 17:19
Ուկրաինա են վերադարձվել 528 զոհված զինծառայողների մարմիններ
16.05.2026 | 17:02
Մայիսի 17-ից օդի ջերմաստիճանը կբարձրանա
16.05.2026 | 16:55
Լևանդովսկին հայտարարել է «Բարսելոնայից» հեռանալու մասին
16.05.2026 | 16:44
Գործազուրկ, բայց խոշոր եկամուտով. ինչ է հայտարարագրել Հայկ Մարությանը
Բոլորը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, որը եռօրյա այցով Չինաստանում է, հայտարարել է, որ Պեկինը կարող է մեծ դեր խաղալ Ուկրաինայում խաղաղ կարգավորման հարցում, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Չինաստանը Ռուսաստանի հետ իր սերտ կապերով, որոնք վերահաստատվել են վերջերս, կարող է կարևոր դեր խաղալ այդ գործում»,- ասել է Մակրոնը Պեկինում Ֆրանսիայի դեսպանատանը։

Միաժամանակ, նա նշել է, որ շատ երկրներ պատասխանատվության հավասար բաժին ունեն Ուկրաինայի խաղաղության և կայունության որոնման գործում, և Ֆրանսիան իր հերթին դրա համար կանի հնարավոր ամեն ինչ։

Ֆրանսիայի նախագահի՝ Պեկին կատարած այցի գլխավոր նպատակներից է Չինաստանի իշխանություններին համոզել՝ Ռուսաստանին ռազմական օգնություն չցուցաբերել Ուկրաինայում նրա ագրեսիայի հարցում։ Նա հույս ունի նաև ամրապնդել առևտրային կապերը Ֆրանսիայի և Չինաստանի միջև, որը Փարիզի հիմնական առևտրային գործընկերն է։

Ելույթ ունենալով դեսպանատանը՝ Մակրոնն ասել է, որ Եվրոպան չպետք է հեռանա Չինաստանից տնտեսական ոլորտում։

Հավելենք, որ այս շաբաթ Պեկին կայցելի նաև Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։

Տաթև Ֆռանգյան