ՌԴ-ն նոր ուղիներ է փնտրում Ուկրաինայում պատերազմի ֆինանսավորման համար․ բրիտանական հետախուզություն

Լուրեր

25.07.2026 | 19:46
Համբուրգ․ Էլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.07.2026 | 19:45
Ավարտվել է Հայաստանի 2026-ի երիտասարդների առաջնությունը. հայտնի են հաղթողները
25.07.2026 | 19:41
Տոկաևը Պուտինին առաջարկել է «սառեցնել» Ուկրաինայի հետ պատերազմը
25.07.2026 | 19:11
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
25.07.2026 | 18:58
Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել բազմահազարանոց ուսանողական բողոքի ցույցերից հետո
25.07.2026 | 18:35
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է բանակային զորամիավորման ջոկերի հրամանատարներին և դիրքերի ավագներին
25.07.2026 | 18:12
Փաշինյանը և Մակրոնը քննարկել են քննարկել են Հայաստան–Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին վերաբերող հարցեր
25.07.2026 | 17:59
Ուրուգվայում քննարկվել են COP17-ին առնչվող հարցեր
25.07.2026 | 17:45
Երկրաշարժ՝ Վրաստանում. այն զգացվել է նաև Հայաստանում
25.07.2026 | 17:32
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
25.07.2026 | 16:59
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
25.07.2026 | 16:42
Թեհրանն առաջարկում է ավելացնել Հայաստան գազի արտահանման ծավալները
25.07.2026 | 16:30
Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում
25.07.2026 | 15:55
Իրանի և Ղրղզստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի շուրջ
25.07.2026 | 15:37
Հանրապետությունում հրդեհավտանգ իրավիճակ է. ՆԳՆ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոնները
Բոլորը

Մեծ Բրիտանիայի Պաշտպանության նախարարությունն իր հերթական զեկույցում եզրակացնում է, որ ռուսական իշխանությունները բյուջեի մեծ դեֆիցիտ են կանխատեսում և հապճեպ ուղիներ են փնտրում՝ անցքերը փակելու համար, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Մասնավորապես, ասվում է, որ ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը հայտարարել է, թե իշխանություններն աշխատում են Ռուսաստանի սուվերեն պարտքի մի մասն արտարժույթով թողարկելու ուղղությամբ։

Ըստ բրիտանական հետախուզության՝ այս քայլը, թերևս, խոսում է այն մասին, որ Ռուսաստանն արտաքին ֆինանսական աջակցության հույս ունի այն օտարերկրյա պետությունների կողմից, որոնց «բարեկամական» է համարում։

Զեկույցում նշվում է, որ երբ գործընթացն ավարտվի, այլ երկրների ներդրողները կկարողանան հետ գնել Ռուսաստանի սուվերեն պարտքը և այդպիսով փակել երկրի ապագա բյուջետային բացերը: Դրանով նրանք անուղղակիորեն կֆինանսավորեն ռուսական ներխուժումն Ուկրաինա։

Վերջին ամիսներին ռուսական պետական ​​պարտքը գնել են հիմնականում հենց ռուսական բանկերը, բայց դժվար թե նրանք կարողանան ամբողջությամբ մարել բյուջեի դեֆիցիտը, ինչը, անշուշտ, կլինի։

«Թողարկելով արտաքին պարտքը՝ ռուսական իշխանությունները հույս ունեն, հավանաբար, փակել իրենց ֆինանսական բացերը, քանի որ նրանք ծրագրում են երկարատև պատերազմ Ուկրաինայում: Սակայն պարզ չէ, թե Ռուսաստանը կկարողանա՞ իրագործել այդ միջոցները»,- ասվում է զեկույցում։

Էմմա Չոբանյան