Էրդողանը կրկին հայտարարել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը բարեփոխելու անհրաժեշտության մասին

Լուրեր

13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
13.09.2026 | 11:02
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին հայտարարել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը բարեփոխելու  անհրաժեշտության մասին, գրում է Անադոլու գործակալությունը։

«Աշխարհակարգը, որտեղ մարդկության ճակատագիրը որոշում է ընդամենը 5 երկիր, անգործունակ է։ Անհրաժեշտ է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապարփակ բարեփոխում»,- ասել է Թուրքիայի ղեկավարը։

Խոսելով ուկրաինական ճգնաժամի մասին՝ նա համոզմունք է հայտնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև արդար խաղաղության հաստատման հնարավորության վերաբերյալ։ Էրդողանի խոսքով՝ այդ նպատակին հասնելը «կողմերին արժանապատիվ ելք կապահովի ստեղծված իրավիճակից և տարածաշրջանը դուրս կբերի այն հորձանուտից, որի մեջ ներքաշվել է»։

Հավելենք, որ Էրդողանի վարչակազմի ծրագրերից մեկը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխումն է, որն ակտիվորեն առաջ է տանում թուրքական կողմը։ 2021 թվականին հրատարակվել է նաև Էրդողանի՝ «Ավելի արդար աշխարհ հնարավոր է» գիրքը, որում Թուրքիայի նախագահն անդրադարձել է նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում բարեփոխումների անհրաժեշտությանը։ Գիրքը նաև ներառում է ՄԱԿ-ի վերակառուցման առաջարկներ, «Աշխարհը հինգից մեծ է» հեռանկարի կիրառում և կենտրոնանում է ՄԱԿ-ի ԱԽ կառուցվածքի փոփոխության վրա։

Էմմա Չոբանյան