Լաչինի միջանցքի փակ հատվածում ադրբեջանցիների սադրիչ քայլերի հետևանքով արցախցի 4 կնոջ ինքնազգացողությունը վատացել է․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում

Լուրեր

08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 19:43
Ժամանակավորապես կփակվի Դսեղ-Մարց ավտոճանապարհի մի հատվածը
08.10.2026 | 19:27
Լավագույն բուհերում սովորողներին տարկետում կտրվի մինչև 32 տարեկանը 
Բոլորը

Ադրբեջանի կողմից նախնական պայմանավորվածությունը խախտելու և Լաչինի միջանցքի արգելափակված հատվածում Ստեփանակերտ վերադառնալ փորձող արցախցիների մուտքն արգելափակելու հետևանքով 4 կնոջ ինքնազգացողությունը վատացել է, որոնք ՌԴ խաղաղապահ զորակազմի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են Ստեփանակերտի հիվանդանոց։

Ինչպես  հայտնել են Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից, հիվանդանոցում բոլորին ցուցաբերվել է պատշաճ առաջին օգնություն, և նրանք այս պահի դրությամբ գտնվում են բժիշկների հսկողության տակ։

Նրանց կյանքին որևէ վտանգ չի սպառնում:

Ավելի վաղ Արցախի ոստիկանությունը հայտնել էր, որ ՌԴ խաղաղապահների ուղեկցությամբ քաղաքացիական անձանց (այդ թվում ` կանայք, երեխաներ ու տարեցներ) Գորիս քաղաքից Ստեփանակերտ տեղափոխելիս` Շուշի քաղաքի մերձակայքում ադրբեջանցիները կանգնեցրել են ավտոմեքենան և արգելել են վերջիններիս մուտքը։ Միջադեպի հետևանքով արցախցի 4 կանանց ինքնազգացողությունը վատացել է։ Խաղաղապահները վերջիններիս շտապ օգնության մեքենայով տեղափոխել են «Հանրապետական բժշկական կենտրոն։

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն էլ հայտնել էր, որ ՌԴ խաղաղապահների ուղեկցությամբ Գորիսից Ստեփանակերտ են ուղևորվել 27 քաղաքացիական անձինք, սակայն Ադրբեջանը, խախտելով նախնական պայմանավորվածությունը, արգելել է նրանց մուտքն Արցախ։ ՌԴ խաղաղապահների բանակցություններն ադրբեջանցիների հետ արդյունք չեն տվել, և 23 անձ վերադարձել է Գորիս։