Թրամփը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը

Լուրեր

14.09.2026 | 23:23
Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Չինաստան
14.09.2026 | 23:04
Գազամատակարարման դադարեցումներ Արարատի մարզի Այգեստան բնակավայրում, Բերդ քաղաքում
14.09.2026 | 22:44
ՏԿԵ նախարարը և Ռաֆայել Գրոսսին քննարկել են ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի ընթացքին առնչվող հարցեր
14.09.2026 | 22:18
Հայտնաբերվել է 527 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
14.09.2026 | 22:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.09.2026 | 21:45
Գաղտնալսել են ընդդիմադիր ուժերի գրասենյակները, ձայնագրությունները դրել քրգործերում․ ԱՄՆ-ում նախագահ հրաժարական տվեց նման պատճառով․ Ստեփան Դանիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 21:30
10 օր առանց ռուսական գազի․ ինչու պլանային անջատումն այս անգամ  քաղաքականացվեց 
14.09.2026 | 21:13
Oգոստոսի կլիմայական պայմանները Հայաստանում
14.09.2026 | 20:55
19 հայեր դեռ պահվում են Բաքվում, շուրջ 800 հայեր անհետ կորած են․ ՄԱԿ-ի հանձնաժողովում Հայաստանն արձագանքել է ադրբեջանական կողմի մեղադրանքներին
14.09.2026 | 20:45
Կարգելվի՞ մարզային տրանսպորտի կանգառը Երևանում․ քաղաքապետարանը մուտքերին տեսախցիկներ է տեղադրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 20:30
Ադրբեջանը սարքել է եվրոպացի դիվանագետների գլխին՝ մասնակից դարձնելով իր կազմակերպած շոուին․ Էդգար Առաքելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 20:18
Հայաստան են ժամանել Գերմանիայի զինված ուժերի ներկայացուցիչներ
14.09.2026 | 20:06
Հայաստանի և Վրաստանի ՆԳ նախարարները քննարկել են հանցավորության դեմ պայքարի և անվտանգության ոլորտում համագործակցությունը
14.09.2026 | 19:54
Մայր Աթոռը դատապարտել է Գանձասարի և Դադիվանքի հայկական ինքնությունը խեղաթյուրելու Հաջիևի փորձերը
14.09.2026 | 19:44
Երևանում մեկնարկել է կայուն տրանսպորտային միջանցքներին նվիրված աշխատաժողով
Բոլորը

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը  Մանհեթենի դատարանում մեղադրական եզրակացության հրապարակումից  հետո դահլիճը լքել է առանց որևէ հայտարարություն անելու։ CNN-ը նշում է, որ դատարանի դահլիճից դուրս գալուց հետո նա անմիջապես նստել է ավտոմեքենան և հեռացել։

BBC-ի ռուսական ծառայության հաղորդմամբ՝ դատարան ժամանելուն պես Թրամփը կալանքի տակ է պահվել՝ մինչև մեղադրանք առաջադրվելը: Դատարան ժամանելուց կես ժամ անց Թրամփը բարձրացել է 15-րդ հարկում գտնվող դատարանի դահլիճ, որտեղ ընթանում էր նիստը։ Մոտ մեկ ժամ անց նա դուրս է եկել դատարանի շենքից և գնացել Ֆլորիդայում գտնվող Մար-ա-Լագոյի իր կալվածքը: Այնտեղ նա 25 րոպեանոց ելույթ է ունեցել  համախոհների առջև՝ հայտարարելով, որ ինքը լիովին անմեղ է և զոհ է դեմոկրատների ինտրիգներին, որոնք «ձգտում են ոչնչացնել» Ամերիկան։

ԱՄՆ նախկին նախագահին մեղադրում են 34  դրվագներով․ նա չի ընդունում մեղադրանքը և իր հերթին մեղադրել է դատախազին տեղեկատվության արտահոսքի մեջ՝ ասելով, որ վերջինս պետք է հրաժարական տա։
Հիշեցնենք նաև, որ մարտի 30-ին Նյու Յորքի դատարանի երդվյալ ատենակալները մեղադրական եզրակացություն էին ներկայացրել Դոնալդ Թրամփին առ այն, որ նա մեծահասակների համար ֆիլմերի դերասանուհի Սթորմի Դենիելսին 130,000 դոլար վճարել իր հետ սեռական հարաբերությունների մասին լռություն պահպանելու համար։ Թրամփը երդվյալ ատենակալների դատավճիռն անվանել է «քաղաքական հետապնդում»։