Իսպանիայի վարչապետից հետո Չինաստան են այցելում Մակրոնը, ֆոն դեր Լեյենը և Բորելը

Լուրեր

16.05.2026 | 21:37
Փաշինյանը ներկայացրել է վարորդական իրավունքից զրկված անձանց խնդրի լուծման իր տարբերակը
16.05.2026 | 21:15
Նախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել
16.05.2026 | 20:00
ՀՀ ԱԳ փոխնախարարը ԵԽ գլխավոր քարտուղարին է հանձնել «Մարզական մրցումների մեքենայությունների մասին» կոնվենցիայի վավերագիրը
16.05.2026 | 19:57
Սուրեն Իշխանյանը` Մ-17 ըմբշամարտի Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր
16.05.2026 | 19:44
«Ուժեղ Հայաստանի» քարոզարշավը. ՈՒՂԻՂ
16.05.2026 | 19:36
Ժաննա Անդրեասյանն այցելել է Շվանիձոր․ հիմնանորոգված մանկապարտեզն արդեն գործում է, դպրոցը՝ կահավորման փուլում
16.05.2026 | 19:00
Մերոնք պատրաստ են սրճարանում մեծ գումար ծախսել, բայց թանգարանի դեպքում խնայում են. Բելլա Իսահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.05.2026 | 18:39
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
16.05.2026 | 18:16
ՀՀ ԱԳ փոխնախարարը Քիշնևում անդրադարձել է արտաքին տեղեկատվական միջամտությունների սպառնալիքներին
16.05.2026 | 17:53
Կայացել է ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը
16.05.2026 | 17:33
Ֆրանսիայում դատական քննություն է սկսվել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանի դեմ՝ Ջամալ Խաշոգիի սպանության գործով
16.05.2026 | 17:19
Ուկրաինա են վերադարձվել 528 զոհված զինծառայողների մարմիններ
16.05.2026 | 17:02
Մայիսի 17-ից օդի ջերմաստիճանը կբարձրանա
16.05.2026 | 16:55
Լևանդովսկին հայտարարել է «Բարսելոնայից» հեռանալու մասին
16.05.2026 | 16:44
Գործազուրկ, բայց խոշոր եկամուտով. ինչ է հայտարարագրել Հայկ Մարությանը
Բոլորը

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հաջորդ շաբաթ կմեկնի Չինաստան։ Այս մասին նա ասել է Բրյուսելում կայացած ճեպազրույցում, գրում է Korrespondent-ը։

Քաղաքական գործիչը հիշեցրել է, որ վերջերս Չինաստան է այցելել Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը, իսկ այս շաբաթ Չինաստան կմեկնեն նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։

«Ես ևս կմեկնեմ հաջորդ շաբաթ»,- ասել է Բորելը՝ հավելելով, որ Ուկրաինայում ՌԴ գործողությունների վերաբերյալ Պեկինի դիրքորոշումը «կվճռի նրանց հարաբերությունների որակը»։

Նա հայտնել է, որ Բրյուսելում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ իր բանակցությունների ընթացքում քննարկել են Չինաստանի դերը Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմի համատեքստում։

«Մենք ակնկալում ենք, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամը հանդես կգա կանոնների վրա հիմնված աշխարհակարգի օգտին: Իսկ Չինաստանը բարոյական պարտականություն ունի նպաստել արդար խաղաղությանը»,- ասել է Բորելը:

Ավելի վաղ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հստակորեն հայտարարել էր, որ Չինաստանի հետ ԵՄ հարաբերությունները կախված կլինեն Ուկրաինայի պատերազմի վերաբերյալ Պեկինի դիրքորոշումից։

Տաթև Ֆռանգյան