«Պուտինի մոտ իրականության ընկալումը խեղաթյուրված է»․ ՌԴ-ից փախած Պահպանության դաշնային ծառայության սպայի հարցազրույցը «Դոսյե»-ին

Լուրեր

16.09.2026 | 00:14
Կռվախնձոր դարձած դուռն ու արտահերթ ընտրությունների նախերգանքը․ Գյումրիի ավագանու նիստը լարվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 23:30
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
15.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.09.2026 | 23:07
ԶՈՒ ԳՇ պետը գիշերային ժամերին անակնկալ ստուգայց է կատարել մի շարք զորամասեր
15.09.2026 | 23:00
Թրամփը հայտարարել է, որ TRIPP-ը մեծ առավելություն է տալիս Թեհրանի հետ հարաբերություններում․ The Hill
15.09.2026 | 22:42
Պուտինի մերձավոր ռուս օլիգարխ Կրեմլյովը վճարել է Թրամփի որդու հարսանիքի ծախսերի մի մասը. ProPublica-ի հետաքննությունը
15.09.2026 | 22:27
Արարատ Միրզոյանը հասարակական խորհրդի նիստում ներկայացրել է արտաքին քաղաքականության առաջնահերթությունները
15.09.2026 | 22:23
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Մոլդովայի հետ
15.09.2026 | 22:12
«Մարդը պետք է գերակա լինի ԱԲ-ի նկատմամբ»․ Microsoft-ը վարքագծի կանոնագրքի նախագիծ է հրապարակել
15.09.2026 | 21:59
Սպիտակ էջեր չկան․ պատասխան Հաջիևի հեգնանքին՝ Մատենադարանի բնօրինակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 21:45
Եվրոպան Հայաստանին ցույց տվեց, որ կարող է լինել հուսալի գործընկեր՝ ոչ միայն խոսքով․ Բոգդան Զդրոևսկին՝ ԵԽ-ում քվեարկության մասին
15.09.2026 | 21:38
Ֆրանսիան ԵՄ-ում լոբբինգ է անում Ալիշեր Ուսմանովի դեմ պատժամիջոցները չեղարկելու համար՝ որպես Ադրբեջանում պահվող ֆրանսիացի քաղաքացիների ազատ արձակման գործարքի մաս․ FT
15.09.2026 | 21:24
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները
15.09.2026 | 21:11
Ալիևը Եվրախորհրդարանը «կոռուպցիոներների որջ» է անվանել ու եվրոպական կառույցներին մեղադրել ՀՀ-ին աջակցելու մեջ
15.09.2026 | 21:00
Սարսափելի է՝ օտարերկրյա դիվանագետները էթնիկ զտումը նորմալացրին․ ՀՀ-ն պիտի բողոք ներկայացնի այդ երկրներին․ Հայկ Խանումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Դոսյե» կենտրոնը հարցազրույց է հրապարակել ՌԴ-ից փախած Պահպանության դաշնային ծառայության սպայի հետ, որն ավելի վաղ պատմել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի զրահապատ գնացքի մասին։

ՊԴԾ կապիտան Գլեբ Կարակուլովը պատմել է, որ ինքը Վլադիմիր Պուտինին գաղտնի հաղորդակցություններով է ապահովել, նրա հետ գործուղումների է մեկնել 2009 թվականից։ Նա հատուկ կապ է հաստատել ոչ ստացիոնար օբյեկտների համար՝ ինքնաթիռներ, ուղղաթիռներ, զբոսանավեր, ինչպես նաև հատուկ գնացք, որով Պուտինը, ըստ լրատվամիջոցների, վերջին տարիներին պարբերաբար շրջում է Ռուսաստանում։

Ըստ լրատվամիջոցի՝ պատերազմի սկսվելուց հետո Կարակուլովը 2022 թվականի մեծ մասն անցկացրել է հիվանդության հիմքով արձակուրդում՝ մտածելով, թե ինչպես պետք է խզել պայմանագիրը, սակայն սեպտեմբերյան զորահավաքային հրամանագրի պատճառով աշխատանքից ազատվելն անհնար է դարձել։

Արդյունքում, Ղազախստան Պուտինի գործուղման ժամանակ Կարակուլովը, որն ուղեկցել է ՌԴ նախագահին, պարզապես թողել է գործն ու ընտանիքի հետ մեկնել Թուրքիա։ Հիմա նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել, քրեական գործ է հարուցվել դասալքության համար։

Կարակուլովի խոսքով՝ աշխատելու ընթացքում ամսական ստացել է հարյուր հազար ռուբլուց մի փոքր ավելի գումար։ Նա նաև պատմել է, որ իր գրեթե բոլոր գործընկերներն աջակցում են Պուտինին և Ուկրաինայում պատերազմին։ Հարցազրույցում Կարակուլովը նաև հաստատել է, որ Պուտինը չի օգտվում հեռախոսից կամ ինտերնետից, ինչի մասին վաղուց են գրում լրատվամիջոցները։

«Գործուղումների ժամանակ, եթե մենք թռչում էինք վարչապետի հետ, ապա մեզ հետ մեկ այլ մարդ էր ճանապարհորդում, որը զբաղվում է ինտերնետի խնդիրներով՝ նոութբուք, մուտք դեպի ցանց։ Պուտինի հետ այս աշխատողը պետք չէ։ Նրա ստացած ամբողջ տեղեկատվությունը միայն անմիջականորեն մտերիմ մարդկանցից է։ Նա ապրում է մի տեսակ տեղեկատվական վակուումում»,- պատմել է նա։

Կարակուլովը պնդում է, որ Պուտինն իր պահվածքով 2009 թվականին և հիմա՝ երկու տարբեր մարդիկ են։

«Հիմա նա շատ է փակվել ։Նա իրեն պաշտպանում է ամբողջ աշխարհից ամենատարբեր խոչընդոտներով, նույն կարանտինով, տեղեկատվության պակասով։ Նրա մոտ իրականության ընկալումը խեղաթյուրված է»,- հայտարարել է ՊԴԾ նախկին սպան։

Էմմա Չոբանյան