Ֆրանսիայի Սենատում Արցախին նվիրված համաժողովին ի պատասխան՝ Ադրբեջանի Մեջլիսը հակաֆրանսիական հայտարարություն է ընդունել

Լուրեր

26.07.2026 | 10:03
Սուրեն Պապիկյանի հրամանով ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ
25.07.2026 | 19:46
Համբուրգ․ Էլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.07.2026 | 19:45
Ավարտվել է Հայաստանի 2026-ի երիտասարդների առաջնությունը. հայտնի են հաղթողները
25.07.2026 | 19:41
Տոկաևը Պուտինին առաջարկել է «սառեցնել» Ուկրաինայի հետ պատերազմը
25.07.2026 | 19:11
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
25.07.2026 | 18:58
Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել բազմահազարանոց ուսանողական բողոքի ցույցերից հետո
25.07.2026 | 18:35
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է բանակային զորամիավորման ջոկերի հրամանատարներին և դիրքերի ավագներին
25.07.2026 | 18:12
Փաշինյանը և Մակրոնը քննարկել են քննարկել են Հայաստան–Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին վերաբերող հարցեր
25.07.2026 | 17:59
Ուրուգվայում քննարկվել են COP17-ին առնչվող հարցեր
25.07.2026 | 17:45
Երկրաշարժ՝ Վրաստանում. այն զգացվել է նաև Հայաստանում
25.07.2026 | 17:32
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
25.07.2026 | 16:59
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
25.07.2026 | 16:42
Թեհրանն առաջարկում է ավելացնել Հայաստան գազի արտահանման ծավալները
25.07.2026 | 16:30
Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում
25.07.2026 | 15:55
Իրանի և Ղրղզստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի շուրջ
Բոլորը

Ադրբեջանի Միլի Մեջլիսն այսօր հերթական հակաֆրանսիական հայտարարությունն է ընդունել։ Դրանում, մասնավորապես, նշվում է, որ «Արցախյան երկրորդ պատերազմից հետո Ֆրանսիայի խորհրդարանը գործիք է դարձել ուժերի համար, որոնք Ադրբեջանի դեմ արշավ են իրականացնում»։

«Այն ժամանակ, երբ ակտիվանում են միջազգային ջանքերը Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու ուղղությամբ, Ֆրանսիայի Սենատի քայլը ծառայում է ռևանշիզմին։ Անթույլատրելի է, որ Ֆրանսիան, խուսափելով ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունից, ակտիվություն ցուցաբերի Ադրբեջանում հայկական փոքրամասնության հետ կապված։ Ֆրանսիայի Սենատում կայացած համաժողովը քաղաքական կեղծավորության վառ օրինակ է»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ «տարածաշրջանում կորցրած դիրքերը վերականգնելու՝ Ֆրանսիայի կոպիտ փորձերը դատապարտված են ձախողման»։

«Ֆրանսիական կողմի վերջին սադրիչ քայլերի համատեքստում Ադրբեջանի խորհրդարանը ևս մեկ անգամ ցուցադրում է իր սկզբունքային դիրքորոշումը՝ կոչ անելով Ֆրանսիայի Սենատին հրաժարվել Հարավային Կովկասում իրադարձությունների խեղաթյուրման, Ադրբեջանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության դեմ ուղղված գործողություններից, Ադրբեջանի ներքին գործերին միջամտությունից, քայլեր ձեռնարկել Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարատև խաղաղություն հաստատելու համար»,- ասվում է հայտարարության մեջ։

Հավելենք, որ Բաքվի նման նյարդային արձագանքի պատճառը մարտի 16-ին Ֆրանսիայի Սենատում տեղի ունեցած «Ի աջակցություն Հայաստանի և Արցախի» խորագրով համաժողովն է՝ ֆրանսիացի ականավոր մտավորականների և խորհրդարանականների մասնակցությամբ:

Էմմա Չոբանյան