Առաջին ատյանի 220 դատավորների աշխատավարձը կբարձրանա

Լուրեր

08.10.2026 | 11:11
Արծրուն Մարգարյանի և Վահրամ Խորխոռունու սպանությունների գործերով բացահայտումներ են եղել․ Փաշինյան
08.10.2026 | 11:03
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:01
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:00
Նարեկ Կարապետյանն ԱԺ-ում հանդիպում է անհետ կորածների և զոհված զինծառայողների ծնողների հետ. ՈՒՂԻՂ
08.10.2026 | 10:52
Ալիևն աշխատանքային այցով Թուրքմենստանում է
08.10.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 8-ի դրությամբ
08.10.2026 | 10:34
Ստամբուլում 7 հարկանի բնակելի շենքը մասնակիորեն փլուզվել է․ փլատակներում մարդիկ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 10:22
Երևան–Սևան ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ 8 տուժած կա
08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 10:06
ԵՄ-ն ամբողջությամբ ընդունեց Հայաստանի համար առևտրային արտոնությունների փաթեթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
08.10.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.10.2026 | 09:30
Հայտնի են ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականների կազմերն ԱԱ-ում
07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
Բոլորը

ՀՀ արդարադատության նախարարությունը տեղեկացնում է, որ առաջնորդվելով Դատաիրավական բարեփոխումների 2022-2026 թթ. ռազմավարությամբ, ելնելով դատավորի անկախությունը երաշխավորելու և առաջին ատյանի դատարանների դատավորների առկա թափուր պաշտոնները համալրելու նպատակներից, ինչպես նաև բարձր որակավորում ունեցող մասնագետների համար գրավչություն ապահովելու անհրաժեշտությունից, մշակել է նախագիծ, որով նախատեսվում է առաջին ատյանի ընդհանուր իրավասության՝ քրեական, քաղաքացիական, վարչական և սնանկության բոլոր դատարանների՝ 220 դատավորների աշխատավարձերի հավելում՝ պաշտոնային դրույքաչափի 60 տոկոսի չափով, հավասարվելով հակակոռուպցիոն դատարանի դատավորների աշխատավարձերին:

Վերջին տարիներին առաջին ատյանի ընդհանուր իրավասության և մասնագիտացված՝ վարչական և սնանկության դատարաններում, գործերի քանակի շարունակական աճը հանգեցրել է նշված դատարանների դատավորների գերծանրաբեռնվածության, ինչի համատեքստում առաջացել է տվյալ դատավորների աշխատավարձերի վերանայման անհրաժեշտություն։

Ինչպես առաջին ատյանի ընդհանուր իրավասության և մասնագիտացված՝ վարչական և սնանկության դատարանների դատավորները, այնպես էլ հակակոռուպցիոն դատարանների բոլոր դատավորներն ունեն նույն գործառութային կարգավիճակը՝ հանդիսանալով առաջին ատյանի դատարանի դատավորներ, լիազորությունների նույն բնույթը և բովանդակային ծավալը, կատարում են նույն պարտականությունները, հավասարապես պատասխանատվություն են կրում պաշտոնից բխող նպատակների և խնդիրների իրականացման համար, աշխատում են նույն ծանրաբեռնվածությամբ, բոլորը հավասարապես պարտավոր են պահպանել դատավորի վարքագծի և էթիկայի կանոնները, և, ըստ այդմ, նրանց համար նախատեսված նյութական և սոցիալական երաշխիքները պետք է լինեն հավասար։

Հարկ է արձանագրել, որ դատավորների իրավական կարգավիճակը բնորոշող հատկանիշների համակարգում, ի թիվս այլնի, առանցքային կարևորություն ունեն նյութական և սոցիալական անկախության երաշխիքները, ուստի դատավորի նյութական և սոցիալական անկախության նախադրյալների ապահովումն ունի առանձնահատուկ կարևորություն: