Ռուս քննիչները Պետերբուրգում պայթյունների համար մեղադրել են Ուկրաինայի հատուկ ծառայություններին՝ Նավալնիի հիմնադրամի մասնակցությամբ

Լուրեր

26.02.2026 | 11:11
Ադրբեջանը չի մասնակցի Հայաստանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին. Բայրամով
26.02.2026 | 11:03
Հայաստանը կդառնա կամ արդեն դարձել է հիբրիդային սպառնալիքների թիրախ․ Լոնգանգե․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.02.2026 | 11:02
Կառավարության նիստը․ ՈՒՂԻՂ
26.02.2026 | 10:53
Չեմպիոնների լիգա․ «Ռեալը» և ՊՍԺ-ն 1/8 եզրափակիչում են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.02.2026 | 10:52
Մեծ ատոմակայանի կարիք չունենք. փոքրի հարցը քննարկում ենք ԱՄՆ-ի, ՌԴ-ի, Չինաստանի և Հվ. Կորեայի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.02.2026 | 10:44
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
26.02.2026 | 10:28
Փաշինյանը Լեհաստանի միջազգային հարաբերությունների ինստիտուտում պատասխանել է ներկաների հարցերին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.02.2026 | 10:25
Քննարկվել են ՀՀ–ԱՄՆ տնտեսական և ֆինանսական համագործակցությանն առնչվող հարցեր
26.02.2026 | 10:16
Փաշինյանը Վարշավայում հանդիպել է Լեհաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ
26.02.2026 | 10:01
Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
26.02.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
26.02.2026 | 09:30
«Խոսքի և մամուլի ազատության, տեղեկատվության հասանելիության խթանումը ՀՀ-ում» ծրագրի մեկնարկը․ ՈՒՂԻՂ
25.02.2026 | 23:29
Ինչպես են ադրբեջանցի գործարարները ՌԴ-ին օգնում շրջանցել պատժամիջոցները. FT-ի հետաքննությունը
25.02.2026 | 23:25
Խաղաղությունը կա, բայց այն չի կարող անուշադրության մատնվել, այլապես այն կարող է ոչնչանալ. Փաշինյան
25.02.2026 | 23:13
Չինաստանն ու Գերմանիան պետք է ամրապնդեն ռազմավարական հաղորդակցությունը. Մերցը հանդիպել է Սի Ցզինպինին
Բոլորը

Ռուսաստանի Ազգային հակաահաբեկչական կոմիտեն հայտնել է, որ Սանկտ Պետերբուրգի սրճարանում պայթյունը, իբր, ծրագրել են ուկրաինական հատուկ ծառայությունները, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Բացի այդ, ՌԴ հատուկ ծառայությունները պնդում են, որ հարձակումը, որի ժամանակ սպանվել է ռազմական լրագրող Վլադլեն Թաթարսկին, ծրագրվել է «Ալեքսեյ Նավալնիի Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամից գործակալների ներգրավմամբ»։

Ազգային հակաահաբեկչական կոմիտեի վարկածի համաձայն՝ պայթյունի գործով ձերբակալված Դարյա Տրեպովան Նավալնիի կողմնակիցներից է։

«Պարզվել է, որ ապրիլի 2-ին Սանկտ Պետերբուրգում հայտնի լրագրող Վլադլեն Թաթարսկու դեմ կատարված ահաբեկչությունը ծրագրվել է Ուկրաինայի հատուկ ծառայությունների կողմից՝ գործակալներ ներգրավելով, այսպես կոչված, Նավալնիի հակակոռուպցիոն կազմակերպության հետ համագործակցող անձանցից, որի ակտիվ աջակիցն է կալանավորված Տրեպովան»,- ասվում է Ազգային հակաահաբեկչական կոմիտեի հայտարարությունում։

Ուկրաինայի նախագահի գրասենյակի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը նախօրեին հերքել է Պետերբուրգում պայթյունի հետ Կիևի որևէ կապը՝ այն անվանելով «ներքին ահաբեկչություն»։