Էրդողանը հայտարարել է, որ ԱՄՆ դեսպանի համար իր դռները փակ են և «Վաշինգտոնին պետք է դաս տալ»

Լուրեր

13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
13.09.2026 | 11:02
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախօրեին Ստամբուլի բարեգործական կազմակերպություններից մեկում հանդիպման ժամանակ խոսել է նաև մայիսի 14-ին կայանալիք ընտրությունների մասին՝ այս համատեքստում անդրադառնալով ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի հետ ԱՄՆ դեսպանի հանդիպմանը, գրում են տեղական լրատվամիջոցները։

«Այս ընտրություններում Ամերիկային պետք է դաս տանք։ Ջո Բայդենն այնտեղից է խոսում․ ի՞նչ է անում այստեղ Բայդենի դեսպանը, գնում է պարոն Քեմալին այցելում։ Ամո՛թ է, գլուխդ գործածի։ Դուք դեսպան եք, Ձեր զրուցակիցն այստեղ նախագահն է։ Այսուհետև ի՞նչ դեմքով եք նախագահից հանդիպու խնդրելու։ Մեր դռները նրա առաջ փակ են, նրան այլևս չեք տեսնի։ Ինչո՞ւ, Ձեր տեղը կիմանաք, դեսպանի ձեր պարտականությունը կիմանաք, կիմանաք, թե ինչպես է աշխատում դեսպանը։ Եթե ​​սա չսովորեք, չեք կարող ներս մտնել»,-  հայտարարել է Էրդողանը։

Հավելենք, որ օրերս Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ջեֆ Ֆլեյքը հանդիպել էր մայիսի 14-ին կայանալիք նախագահական ընտրություններում ընդդիմության (6 ընդդիմադիր կուսակցությունների դաշինք) միասնական թեկնածու, Ժողովրդահանրապետական կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուի հետ։

«Դեսպան Ֆլեյքը հանդիպել է CHP-ի նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուին՝ մեր երկու երկրների միջև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ թուրքական քաղաքական կուսակցությունների հետ շարունակվող զրույցների շրջանակում։ Դեսպանն ԱՄՆ-ի համերաշխությունն ու ցավակցությունն է հայտնել Թուրքիայի երկրաշարժի կորուստների կապակցությամբ»,- հայտնել էր ԱՄՆ դեսպանատունը թվիթերյան գրառմամբ։

Էմմա Չոբանյան