Էրդողանի ելույթից հետո ընդդիմադիր կուսակցության գրասենյակը հարձակման է ենթարկվել

Լուրեր

11.11.2026 | 10:05
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 11-ի դրությամբ
11.11.2026 | 09:50
Էրդողանի այցից օրեր անց Ալիևը պատասխան այցով Թուրքիայում է
11.11.2026 | 09:35
Կուսակցություններին, ԶԼՄ-ներին և ՀԿ-ներին եկամտային հարկից ֆինանսավորելու նախագծի քննարկում ԱԺ-ում․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
Բոլորը

Անհայտ անձը կամ անձինք այսօր առավոտյան զինված հարձակում են գործել ընդդիմադիր İYİ (Լավ) կուսակցության Ստամբուլի նահանգային գրասենյակի վրա։ Փամփուշտներից մեկը դիպել է պատուհանին, գրում է Duvar-ը։

Ոստիկանությունը հետաքննում է Ստամբուլի եվրոպական մասում՝ Մերթերում գտնվող շենքի վրա հարձակումը։

Նշվում է, որ կուսակցության նախագահ Մերալ Աքշեները Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի հետ պետք է Ղազիօսմանփաշայում՝ Մերթերից մոտ տասը կիլոմետր հեռավորության վրա մասնակցեր միջոցառման։ Աքշեներն ու Իմամօղլուն նախատեսված հանդիպման փոխարեն հայտարարություն են արել İYİ կուսակցության գրասենյակում։

«Այն մարդը, որը կվախեցնի Մերալ Աքշեներին, դեռ չի ծնվել, ես չեմ վախենում, պարո՛ն Ռեջեփ։ Կանա՛յք, ես կոչ եմ անում ձեզ՝ բոլոր տեսակի վիրավորանքները, կեղտը, զզվանքը, որ չի կարելի անել տղամարդ քաղաքական գործչի նկատմամբ, արվել են իմ դեմ, քանի որ ես կին եմ։ Եթե ցանկանում եք վերջ տալ այս դաժանությանը, կեղտոտությանը և զզվանքին, սիրելի՛ կանայք, մայիսի 14-ին քվեարկեք «Ազգային դաշինքի» օգտին։ Պարո՛ն Ռեջեփ, ես Ձեզ եմ դիմում։ Այս իշխանության ընթացքում չկար մի բան, որ ես չապրեի, բայց այս օրերը կանցնեն։ Աստծո կամոք մայիսի 15-ին արևը կբարձրանա»,- ասել է Աքշեները։

Հարձակումից առաջ «Լավ» կուսակցության առաջնորդ Մերալ Աքշեների և նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև հայտարարությունների պատերազմ էր եղել։ Պատճառը հետերկրաշարժյան շինարարական նախագծերի վերաբերյալ Աքշեների քննադատությունն է։

«Եթե ասում ենք մի բան կանենք, ապա կանենք, տիկի՛ն Մերալ, զգույշ եղեք մեր անվան հետ, անունս Թայիփ է, ազգանունս՝ Էրդողան։ Ուշադրություն դարձրեք։ Երբ խոսում եք, համապատասպան խոսեք»,- ասել էր Էրդողանը։

Էմմա Չոբանյան