Ռուսաստանում ապրող կամ այնտեղ գտնվող ԱՄՆ քաղաքացիները պետք է անհապաղ լքեն այն․ Բլինքեն

Լուրեր

11.11.2026 | 10:05
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 11-ի դրությամբ
11.11.2026 | 09:50
Էրդողանի այցից օրեր անց Ալիևը պատասխան այցով Թուրքիայում է
11.11.2026 | 09:35
Կուսակցություններին, ԶԼՄ-ներին և ՀԿ-ներին եկամտային հարկից ֆինանսավորելու նախագծի քննարկում ԱԺ-ում․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
Բոլորը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ Ռուսաստանում գտնվող ԱՄՆ բոլոր քաղաքացիները պետք է անհապաղ լքեն այն։ Այս մասին գրում է Gazeta.ru-ն։

Ամերիկացի դիվանագետն այս հայտարարությունն արել է The Wall Street Journal-ի լրագրող Էվան Գերշկովիչի ձերբակալության ֆոնին։ Բլինքենի խոսքով՝ Պետքարտուղարության գերակայությունն արտերկրում գտնվող ամերիկացի քաղաքացիների անվտանգությունն է:

«Մենք կրկնում ենք մեր խիստ նախազգուշացումներն այն վտանգի մասին, որ սպառնում է ԱՄՆ քաղաքացիներին Ռուսաստանի Դաշնության տարածքում»,- ասել է պետքարտուղարը։

Բլինքենը նաև նշել է, որ իր գրասենյակը կապի մեջ է WSJ-ի ներկայացուցիչների հետ ամերիկացի թղթակցի ձերբակալության հետ կապված իրավիճակի հարցով։

Նշենք, որ Մոսկվայի Լեֆորտովոյի դատարանը ձերբակալել է Wall Street Journal-ի լրագրող Էվան Գերշկովիչին, որն ավելի վաղ կալանավորվել էր Եկատերինբուրգում՝ լրտեսության կասկածանքով։ Քրեական գործը կրել է «հույժ գաղտնի» բնույթ, լրագրողն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության տվյալներով՝ ԱՄՆ քաղաքացի Գերշկովիչը, իբր, պետական ​​գաղտնիք կազմող տեղեկություններ է հավաքել «ռուսական ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններից մեկի գործունեության վերաբերյալ»։